Դեռ մանկուց մեզ վախեցնում էին սարսափելի արտահայտությամբ` աղը սպիտակ մահ է: Այդ պատճառով նրանք, ովքեր փորձում են ճիշտ կենսակերպ վարել, խուսափում են աղի օգտագործումից` ուտելիքի մեջ ավելացնելով շատ քիչ քանակությամբ աղ: Սակայն որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
Աղի օգտագործման օրական չափաբաժինը կես թեյի գդալ է: Միաժամանակ պետք է հիշել, որ այդ ծավալը հաշվի է առվնած օրական 2 լիտր ջուր խմելու դեպքում: Այս համամասնության պահպանումը կանխում է ջրազրկումը, կարգավորում է թթվա-ալկալիական հաշվեկշիռը օրգանիզմում:
Բացի այդ ջրի և աղի հավասարակշռված օգտագործումը հյուսվածքները սնում է թթվածնով:
Աղը օգնում է նաև հանել ասթմատիկ նոպաները: Սկզբից պետք է խմել 2 բաժակ ջուր, այնուհետև լեզվին մի քանի հատիկ աղ դնել: Երբ դրանք հալվեն՝ նոպան կդադարի:
Ստամոքսի խանգարումը, ինչպես նաև ծանրության զգացողությունը սնունդ ընդունելուց հետո կարող են լինել աղի պակասի նշան, քանի որ աղը մեծ մասնակցություն է ունենում նյութափոխանակության մեջ: Համարվում է, որ աղի չափավոր օգտագործումը կանխում է վարիկոզի և անոթային ցանցերի առաջացումը:
Աղը նաև օգտագործում են մազաթափության դեմ: Խոշոր աղը պետք է քսել գլխի մաշկին՝ շաբաթը մեկ անգամ և լվանալ գոլ ջրով՝ առանց շամպունի օգտագործման: Այսպիսի բնական սկրաբը խթանում է մազի սոխիկները, արագացնում մազերի աճը, կանխում տարիքային մազաթափությունը:
21-04-2025 10:40 Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32 ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։
21-04-2025 10:27 Միացյալ Նահանգներից մի խումբ գիտնականներ պնդում են, որ հայտնաբերել են միանգամայն նոր գույն, որը մարդիկ նախկինում չեն տեսել։ Գույնը, որը ստացել է «Olօ» անվանումը, ի հայտ է եկել համարձակ փորձի ժամանակ, երբ լազերային իմպուլսները արձակվել են կամավորների աչքերի մեջ՝ զգուշորեն թիրախավորելով ցանցաթաղանթի միայն մեկ տեսակի կոն բջիջ:
17-04-2025 09:56 Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46 Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։