Տաք շոկոլադ պղպեղով
15.04.2017
Տաք շոկոլադը սրտեր տաքացնող ըմպելիք է: Այն հիանալի միջոց է տրամադրությունը բարձրացնելու և ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու համար:
Բաղադրիչներ․
- Կաթ՝ 1լ - Սև շոկոլադ՝ 400 գր - Կայենական պղպեղ՝ 0.25 թեյի գդալ - Դարչին՝ 0.5 թեյի գդալ - Վանիլին՝ 1 փայտիկ - Մեղր՝ 100 գր
Պատրաստման եղանակը․
1. Կաթսան դրեք ցածր կրակի վրա: Մեջը լցրեք կաթ, ավելացրեք համեմունքները և մեղրը: Հանեք կաթսան կրակի վրայից այն եռալու պահից: Հանեք վանիլինի փայտիկը:
2. Ջրաբաղնիքի վրա հալեցրեք սև շոկոլադը, ավելացրեք կաթնային խառնուրդի մեջ և լավ խառնեք: Թողեք շոկոլադը 10 րոպե:
3. 10 րոպե անց փոքր-ինչ տաքացրեք ստացվածը և լցրեք բաժակների մեջ:
Համեղ տաք շոկոլադը պատրաստ է: Ուրախացրեք ձեր մտերիմներին այն պատրաստելով: Անուշ վայելում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5624 անգամ
Читать на русском
|