Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Պանրային բլիթ` թավայի մեջ

25.03.2017

Պանրային բլիթը թավայի մեջ շատ հեշտ պատրաստվող, համեղ ուտեստ է` նվազագույն բաղադրիչներից կազմված: Այն օդային է, բուրավետ և անհավանական նուրբ:

Դուք կարող եք օգտագործել յուրաքանչյուր պինդ պանիր, ի դեպ, շատ համեղ է ստացվում սուլուգունի տեսակի պանիրով: Կարևորը`խմորի մեջ ավելորդ քանակի ալյուր չլցնել, իսկ թավայի մեջ` շատ ձեթ:


Պատրաստելու համար անհրաժեշտ են․

- Պինդ պանիր՝ 200 գր
- Ձու՝ 2 հատ
- Թթվասեր՝ 150 գր
- Ցորենի ալյուր՝ 3 ճաշի գդալ
- Կանաչի
- Ձիթապտղի յուղ՝ 1 ճաշի գդալ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև աղացած բիբար՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

600x580

1. Խառնեք ձվերը թթվասերի հետ, լցրեք աղ, բիբար՝ հաշվի առնելով ընտրված պանիրի աղիության աստիճանը:

2. Ավելացրեք ալյուրը, քերած պանիրը, մանրացված կանաչին, խառնեք:

3. Տաքացրեք ձիթապտղի յուղը թավայի մեջ, լցրեք խմորը և տապակեք ցածր կրակի վրա, կափարիչի տակ՝ 5-7 րոպե:

4. Այնուհետև շրջեք բլիթը և տապակեք 5 րոպե` առանց կափարիչի:

Որքան շատ պանիր, այդքան ավելի համեղ կլինի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10157 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-04-2025 10:40
Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32
ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։
21-04-2025 10:27
Միացյալ Նահանգներից մի խումբ գիտնականներ պնդում են, որ հայտնաբերել են միանգամայն նոր գույն, որը մարդիկ նախկինում չեն տեսել։ Գույնը, որը ստացել է «Olօ» անվանումը, ի հայտ է եկել համարձակ փորձի ժամանակ, երբ լազերային իմպուլսները արձակվել են կամավորների աչքերի մեջ՝ զգուշորեն թիրախավորելով ցանցաթաղանթի միայն մեկ տեսակի կոն բջիջ:
17-04-2025 09:56
Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46
Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում  խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2025
Դիտվել է 787 անգամ
16.04.2025
Դիտվել է 539 անգամ
17.04.2025
Դիտվել է 492 անգամ
21.04.2025
Դիտվել է 292 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster