Գարնանային թարմացում. ինչ պիլինգ ընտրել
10.03.2017
Գարնան գալուն պես արթնանում է բնությունը, ամեն ինչ դառնում է վառ և թարմ: Դեմքի մաշկը նույնպես թարմացում է պահանջում: Ի՞նչ պիլինգ ցանկալի է ընտրել:
Մեխանիկական պիլինգը գերազանց կսազի ոչ զգայուն մաշկի համար: Ալմաստային դերմաբրազիան իրենից ներկայացնում է մաշկի մաքրում միկրոբյուրեղների միջոցով: Այդ նպատակով օգտագործվում է վակուումային ներծծման սարք: Այդ կերպ մաշկը մաքրվում է բոլոր աղտոտություններից: Ակնհայտ դրական միջոցներից մեկը այն է, որ մահացած հյուսվածքները շատ նրբորեն են հեռացվում, ինչը թույլ է տալիս մաշկն արդյունավետ և փափուկ կերպով նորացնել:
Կանայք, ովքեր ունեն մաշկի ոչ հավասար տոն, ավելի ցանկալի է նախապատվությունը տան քիմիական պիլինգին: Այդպիսի կանայք կազմում են մոտավորապես 60%: Այս պիլինգի կազմում կա վիտամին C, գլիկոլաթթու և կիտրոնաթթու: Քիմիական պիլինգը նպաստում է հյուսվածքների արդյունավետ նորացմանը:
Տրիխլորուկսուրային պիլինգը բավականին նուրբ միջոց կարող է համարվել, եթե կոսմետոլոգը կարող է վերահսկել նրա ազդեցության ագրեսիվությունը: Այս մեթոդի օգնությամբ կարելի է հիանալի ձգել մաշկը, վերացնել մակերեսային պիգմենտացիան, ոչ խորը կնճիռները: Խորհուրդ է տրվում անցկացնել 4 սեանս՝ ամիսը մեկ անգամ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7453 անգամ
Читать на русском
|