10 խորհուրդ ինչպես դառնալ «էլ ավելի մտերիմ» ընկերուհի
03.03.2017
Ինչպես հայտնի է, կատարելությունը սահման չունի, միշտ կարելի է գտնել, թե ինչին ձգտել: Եվ եթե դուք ցանկանում եք ավելի մտերիմ լինել ձեր ընկերուհու հետ, ապա դրա համար գոյություն ունեն հասարակ գործողություններ:
Ճանապարհին եթե սուրճ եք վերցնում ձեզ՝ նրա համար էլ վերցրեք
Նրան միևնույն է այն պետք է գալու հանդիպման ժամանակ: Բացի այդ՝ երկուսդ էլ կխմեք և կառույգանաք:
Ուղարկեք նրան սիրած երգերի ցանկը, երբ նա տխրում է
Դա գուցե նրան չզվարճացնի, սակայն կհանգստացնի ղեկավարության գոռգոռոցներից հետո:
Կանչիր նրան զգեստապահարանը դասավորելիս
Թող ընտրի այն, ինչ նրան դուր է գալիս: Եվ չի ստացվի այնպես, որ դու ուրիշին ես տվել զգեստներ, որոնք նրան շատ են սազում:
Թող ընտրի հանդիպման հաջորդ վայրը
Սովորաբար նա ձեր վրա է դա թողնում, սակայն երևի, թե նա էլ է ցանկանում մասնակցություն ունենալ որոշման մեջ: Թողեք այս անգամ նրա վրա և երկար կհիշեք, թե ինչպես է անցել ժամանակն այդտեղ:
Մատուցողին գաղտնի ասեք, որ ձեր ընկերուհու ծննդյան օրն է, պատվիրեք նրա սիրած քաղցրավենիքը:
Նա շատ կուրախանա, երբ նրան երգեն շնորհավորական երգը:
Թղթի վրա նամակ գրեք նրան
Գրեթե բոլոր մեծահասակները մոռացել են դա անել: Թղթե նամակը էլեկտրոնային հաղորդագրություն չէ, որը կարելի է թերթել անցնել, այն կարելի է որպես հիշատակ թողնել:
Եթե նա ձեզ հյուր է կանչում, որևէ համեղ բան պատրաստեք
Թող դա անակնկալ լինի և նա կասի՝ հենց դրա համար էլ մենք լավագույն ընկերուհիներն ենք:
Հաղորդագրություն գրեք նրան, որ մտածում եք իր մասին
Առավել ևս, եթե նա անտրամադիր է կամ դժգոհ որևէ բանից: Միշտ հաճելի է իմանալ, որ ինչ-որ մեկը հիշում է ձեզ:
Առավել վատ օրերին նրան մեկ շիշ գինի բերեք
Մնալ, թե ոչ՝ կորոշվի տեղում, սակայն սփոփվել գինու հետ՝ երբեմն կարելի է:
Եթե տեսնում եք նրա ճաշակով որևէ բան՝ գնեք
Նույնիսկ, եթե նրա ծննդյան տարեդարձը կամ Նոր տարին մոտ չեն: Կյանքը բավականին կարճ է, պետք է հասցնել ուրախացնել ինքներդ ձեզ և մտերիմներին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5972 անգամ
Читать на русском
|