Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչու՞ են մշտապես մրսում ոտքերը և ի՞նչ անել դրա դեմ

13.02.2017

Ֆիզիոլոգիական հատկանիշների առանձնահատկություններից ելնելով մարդու մոտ ամենաշատը մրսում են վերջույթները, մասնավորապես ոտքերը:

Դա կախված է նրանից, որ ոտնաթաթերի հատվածում գրեթե չկան հյուսվածքներ, իսկ մկանները շատ քիչ են: Այդ պատճառով ցուրտ եղանակին, եթե ոտքերին չկա տաք կոշիկ, դրանք դառնում են սառը` մեծ ջերմարձակման պատճառով: Որոշ մարդկանց մոտ ոտքերը սառում են ոչ միայն ցուրտ եղանակին, այլև տաք օրերին նույնպես: Ինչու՞ է այդպես լինում և ինչ անել այդ պարագայում:

Պատճառներից կարող են լինել.

Վեգետո-անոթային դիստոնիա. Այս պայմանական ախտորոշումը կարելի է դնել մոտ 80% մարդկանց: Սիմպատիկ և պարասիմպատիկ նյարդային համակարգի աշխատանքի աններդաշնակությունը բերում է անոթների և ներքին օրգանների կենսունակության կարգավորման խախտման, ինչը հաճախ պահանջում է բուժում:

Ցածր զարկերակային ճնշում. Մրսող վերջույթները հաճախ հանդիպող խնդիր է հիպոտոնիկների մոտ: Ցածր զարկերակային ճնշման ժամանակ արյան շրջանառությունը դանդաղում է, այդ պատճառով դրանք մրսում են:

Հիպոտիրեոզ. Վահանաձև գեղձի գործունեության նվազման պարագայում օրգանիզմում դանդաղում են բոլոր գործընթացները: Այդ պատճառով հիպոտիրեոզի դեպքում լինում է մշտական հոգնածություն և մրսելու զգացողություն:

Մարմնի կազմվածք. Հաճախ ոտքերը մրսում են ասթենիկների մոտ՝ նիհար մարդկանց, նեղ կրծքավանդակով: Նրանց մոտ սիրտը փոքր չափսի է և չի կարող ապահովվել նորմալ արյան շրջանառություն:

Երկաթի պակաս, անեմիա. Այս հիվանդության ժամանակ նկատվում է հիպոկսիա: Հյուսվածքները, այդ թվում նաև անոթային, բավարար քանակության թթվածին չեն ստանում, ինչի պատճառով վերջույթները մրսում են:

Հելմինտոզ. Աղեստամոքսային համակարգի մակաբույծները տոքսիններ են արտանետում, որոնք ազդում են անոթների կենսունակության վրա:

Ծխելը. Հայտնի է, որ նիկոտինը ընդունակ է հանգեցնել անոթների սպազմի:

Անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ. Խոլեստերինային գնդիկները խոչընդոտում են արյան նորմալ հոսքը:

Մեջքի հիվանդությունը. Ոտքերը կարող են մրսել օստեոխոնդրոզից, մասնավորապես նյարդային վերջույթների սեղման դեպքում, ինչը բերում է վերջույթների մրսելուն:

Որպեսզի դաժան ձմեռը չանդրադառնա ձեր առողջության վրա, կարևոր է ճիշտ հագնվել: Դա առավել ևս վերաբերում է նրանց, ում աշխատանքը երկար ժամանակով փողոցում լինելու հետ է կապված:

Ի՞նչ անել, եթե մրսում են ոտքերը

Եթե դուք նկատել եք, որ նույնիսկ տաք եղանակին ձեր վերջույթները մրսում են, ավելի լավ է դիմել բժշկի՝ պատճառը պարզելու համար: Վերացնելով պատճառը՝ դուք կազատվեք մրսող ոտքերի խնդրից:

600x580

Ահա մի քանի խորհուրդ այն մարդկանց համար, ում ոտքերը հաճախ մրսում են.

Մարզեք անոթները. Դրա համար հիանալի կսազեն կոնտրաստային ընթացակարգերը՝ կոնտրաստային ցնցուղը կամ ոտքերի դնելը մեկ սառը, մեկ տաք ջրի մեջ: Օգտակար են նաև շոգեբաղնիքները և բաղնիքները:

Սպորտով զբաղվեք. Ստիպեք ձեզ ամեն օր ֆիզիկական վարժություններ անել: Կարող եք զբաղվել վազքով, աէրոբիկայով, արագ քայլքով, լողով, հեծանվասպորտով և այլն:

Փորձեք ազատվել վնասակար սովորություններից. Ինչպես նշվել է նիկոտինը հանգեցնում է անոթների սպազմի, նույնը անում է ալկոհոլի և սուրճի չարաշահումը:

Ճիշտ սնվեք. Տարվա ցուրտ եղանակին հաճախ օգտագործեք յուղոտ ծովային ձուկ: Ցածր հեմոգլոբինի պարագայում նախապատվությունը տվեք երկաթ պարունակող մթերքներին՝ միս, հնդկաձավար, կակաո:

Վահանաձև գեղձի լավ աշխատանքի համար հարկավոր է յոդ, որը պարունակում է ծովակաղամբի, ծովային աղի, ձկնեղենի մեջ:

Պահպանեք խմելու հաշվեկշիռ. Բավարար քանակի ջուր խմեք: Այն լավացնում է արյան շրջանառությունը, ինչից ավելի տաք է լինում:

Ճիշտ կոշիկ ընտրեք. Չարժե կրել կիպ կոշիկ, առավել ևս՝ ձմռանը: Ոտքը կոշիկի մեջ պետք է ազատ զգա: Եթե այնտեղ մի քիչ տարածք կա, ոտքն ավելի դանդաղ է սառում:

Կոփվեք. Գարունը և ամառը համապատասխան պահ է կոփվելու ընթացակարգերի համար: Սկսեք օդային լոգանքներից, աստիճանաբար անցնելով շփումների, իսկ այնուհետև՝ ջրային ողողումների: Այդ կերպ դուք ոչ միայն կլավացնեք անոթների կենսունակությունը, այլև կբարձրաձնեք ձեր դիմադրողականությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10239 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 718 անգամ
15.05.2024
Դիտվել է 215 անգամ
17.05.2024
Դիտվել է 167 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster