Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հաղթահարել սթրեսն առանց բժշկի այցելելու

25.01.2017

Ֆինանսական խնդիրներ, աշխատանքը կորցնելու վախ, վեճեր ընտանիքում`յուրաքանչյուր բան կարող է աշխատացնել սթրեսի մեխանիզմը:

Անհանգստությունից լավագույն դեղը կլիներ խնդրի վերացումը կամ լավ հոգեբանը:

Սակայն ի՞նչ անել, եթե սթրեսն արդեն կա, իսկ բժշկի դիմել դեռ հնարավոր չէ:


Կազմեք սննդակարգ

Սխալ սնունդն ի վիճակի է ինքն իրենով սթրեսի հանգեցնել: Երկաթի կամ մագնեզիումի պակասը սննդի մեջ կարող է հանգեցնել մկանային համակարգի և ուղեղի թթվածնային քաղցի և որպես հետևանք՝ առաջացնել խնդիրներ կենտրոնանալու հետ, հոգնածություն և դյուրագրգռություն: Վիտամին B-ի պակասն առաջացնում է անքնություն, լարվածություն, անհանգստություն, իսկ վիտամին C-ի պակասը իմունիտետի իջեցում, որը սթրեսի ժամանակ առանց այդ էլ բարձր չէ: Վերահսկեք սնունդը, ավելի շատ ջուր խմեք, ալկոհոլ մի օգտագործեք, այն ավելի շատ է խորացնում սթրեսը:

Ավելի քիչ սուրճ խմեք

600x580

Կոֆեինը խթանում է նյարդային և սիրտ-անոթային համակարգը: Երբ դուք խմում եք երկու բաժակ սուրճ, ձեր երակի զարկը հաճախանում է, ճնշումը բարձրանում, իսկ ուղեղը ստանում է «անհանգստության նշան»՝ մենք վտանգի մեջ ենք: Սակայն քանի որ իրականում վտանգի ոչ մի աղբյուր չկա, նյարդային համակարգը սկսում է փնտրել այն: Այսպես հայտնվում է անհանգստությունը: Սահմանափակեք սուրճի քանակը: Ձեզ առանց այդ էլ հեշտ չէ այժմ, մի ստիպեք օրգանիզմը միշտ մարտականորեն պատրաստ լինել: Սակայն, եթե առանց բուրավետ սուրճի ձեր առավոտն առավոտ չէ, ուրեմն ուղղակի շնչեք դրա բույրը: Ըստ գիտնականների, սուրճի բույրը օգնում է ավելի շուտ արթնանալ և նույնիսկ հանել անքուն գիշերվա սթրեսը:

Մի բարկացեք ձեր վրա

Մեզանից յուրաքանչյուրի մեջ ապրում է ներքին քննադատ: Նա, ով գիտի մեր բոլոր ձախողումների մասին: Նրան շատ դժվար է լռեցնել: Սակայն պետք է: Սթրեսային իրավիճակում դուք առանց այդ էլ անհանգստանալու պատճառներ եք ունենում: Սկսեք փոքրից՝ նկատեք: Հենց ձեր «ներքին քննադատը» սկսի ձեզ ասել, որ դուք միջին մասնագետ եք, վատ մայր, անպիտան դուստր, փորձեք նրան ասել «կանգ առ»: Միանգամից չի ստացվի, սակայն պետք է սկսել:

Ավելի քիչ խոսեք խնդրի մասին

600x580

Ցավով կիսվելու ցանկությունը բնական է, դրանից հետո թեթևանում եք: Սակայն, եթե դուք սկսեք մշտապես խոսել խնդրի մասին, ազդեցությունը լրիվ հակառակը կլինի: Ձեր համար տհաճ իրավիճակի մանրամասները փորփրելով՝ դուք անընդհատ սթրես կապրեք: Որոշ հոգեբաններ կարծում են, որ խոսել պետք է և որքան հաճախ, այդքան ավելի լավ: Այդ կերպ անձնական իրավիճակը ձեր համար կդառնա ուրիշի պատմություն: Դա աշխատում է, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ մինչ այդ պահը դուք չեք սպառի ձեր նյարդերը:

Զբաղվեք սիրած գործով

Սթրեսի ժամանակ դուք մի խնդրի անհաջողությունը տեղափոխում եք այլ հարթություններր վրա ևս, համարելով, որ ոչինչի ընդունակ չեք: Ինքնավստահությունը կորում է և արդյունքում այն, ինչ առաջ ավելի քիչ ժամանակ էր պահանջում ձեզանից, խլում է գրեթե ողջ օրը: Ձեզ հանգստանալու հնարավորություն տվեք: Արեք այն, ինչ վաղուց էիք ցանկանում անել կամ ինչը ձեր մոտ շատ լավ է ստացվում: Զգեստապահարանը դասավորեք, մայրիկին զանգեք: Ձեր ձեռքբերումների վրա կենտրոնացեք և գովեք ձեզ: Մի քիչ գովասանքը սեփական անձի հանդեպ՝ հիանալի միջոց է պայքարելու սթրեսի դեմ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7102 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 641 անգամ
15.05.2024
Դիտվել է 177 անգամ
17.05.2024
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster