Հյուրասենյակում հաստատ կունենաք գարնանային ծաղիկներ. ի՞նչ անել, որ գարնանային-ծաղկային տրամադրությունը տեղափոխվի նաև խոհանոց: Առաջարկում ենք «Երիցուկ» աղցանը...
Անհրաժեշտ է'
հավի եփած կրծքամիս՝ 150 գրամ,
եգիպտացորեն՝ 3 ճաշի գդալ,
շամպինիոն՝ 100 գրամ,
սոխ՝ 1 գլուխ,
վարունգ՝ 1 հատ,
բողկ,
թթվասեր՝ 1 ճաշի գդալ,
մայոնեզ՝ 1 ճաշի գդալ,
աղ:
Բողկը լվալ, մի մասը բարակ շերտերով կտրտել, լցնել ջրի մեջ և թողնել 20 րոպե, որպեսզի անցնի դառնությունը:
Այնուհետև մանր կտրատել սոխը, հավի միսը: Բողկի մնացած մասը անցկացնել քերիչով, այդպես նաև վարունգը և թողնել, որ հյութաքամվեն:
Շամպինիոնները կտրատել և տապակել հյութը չգոլորշանալու աստիճան:
Այսքանից հետո անցնում եք բուն գործընթացին:
Բոլորը խառնեք իրար, ավելացրեք նաև թթվասերը և մայոնեզը, համեմեք, անհրաժեշտության դեպքում աղ ավելացրեք:
Ստացված զանգվածը լցրեք մատուցվող ափսեի մեջ, կողքերը սկսեք «աճեցնել» պսակաթերթիկներ կտրատված բողկից, իսկ դեղին միջուկը ապահովեք եգիպտացորենով:
Վերջ, Դուք երիցուկ ունեք խոհանոցում: Մի վարանեք, համտեսեք: Բարի ախորժակ:
10-03-2026 12:13 Սննդաբաններն ամբողջական հացահատիկից պատրաստված հացերը նպաստում են աղիքների և սրտանոթային առողջությանը՝ իրենց բարձր մանրաթելային պարունակության շնորհիվ։ Մյուս կողմից, թթխմորով հացն ավելի հեշտ է մարսվում: Մաքրված ալյուրից պատրաստված սպիտակ հացն ունի ավելի քիչ սննդարար նյութեր և կարող է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել։ Նշվում է, որ անհրաժեշտ չէ հացը բացառել սննդակարգից, այն պարզապես պետք է ուտել քիչ քանակությամբ։
10-03-2026 12:01 Ֆրանսիացի մոդել և դիզայներ Թիլան Բլոնդոն, որի մականունը մանկուց «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն» է եղել, հայտարարել է իր նշանադրության մասին: Նրա ամուսինը ֆրանսիացի դիջեյ Բեն Աթտալն է: Երեք տարեկանում նրան հայտնաբերել է լեգենդար նորաձևության դիզայներ Ժան-Պոլ Գոտիեի գործակալը Շանզ-Էլիզեում, որից հետո նա առաջին անգամ հայտնվել է ցուցադրության մեջ։ Թիլեյն Բլոնդոն չորս տարեկանում մասնակցել է Գոտիեի ցուցադրությանը, իսկ տասը տարեկանում դարձել է Vogue Paris-ում հայտնված ամենաերիտասարդ մոդելը։ Այդ ժամանակ նա արժանացել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջկա» հեղինակավոր տիտղոսին։
10-03-2026 11:51 Բրիթնի Սփիրսը զգալի սթրես է ապրում հոր՝ Ջեյմի Սփիրսի հետ հնարավոր հաշտեցման մասին խոսակցությունների պատճառով: Աստղին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ընտանիքի վերամիավորման թեման չափազանց զգայուն է արտիստի համար։ Երգչուհու Լոս Անջելեսի ծանոթը Page Six-ին ասել է, որ Բրիթնին պարբերաբար կապի մեջ է ընկերների և ընտանիքի անդամների հետ, սակայն հոր մասին քննարկումները անհանգստացնող են: «Նա բառացիորեն նյարդայնացած է Ջեյմիի՝ իր կյանքում կրկին հայտնվելու մտքից»,-ասել է աղբյուրը։
10-03-2026 08:00 Դժվար է հավատալ, բայց հիասքանչ Շերոն Սթոունը նշում է իր 68-ամյակը։ Նա քրտնաջան մարզվում է, կատակում է անձնական կյանքի անհաջողությունների մասին և չի վախենում խոսել տարած կաթվածի մասին։ «Այն միտքը, որ միայն երիտասարդությունն է գեղեցիկ և գրավիչ, բացարձակապես սխալ է։ Ես չեմ ուզում լինել անմահ գեղեցկուհի։ Ես ուզում եմ լինել մի կին, որը իր տարիքում որքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենա», - ասել է աստղը։ Շարոնը սեր է փնտրում և սիրում է իր դեմքն առանց դիմահարդարման։
10-03-2026 02:41 Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Chanel-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Մարգո Ռոբին, Քայլի Մինոուգը, Լիլի-Ռոուզ Դեփը, Օփրա Ուինֆրին, Շառլոտ Կազիրագին, Թեյանա Թեյլորը, Օլգա Կարպուտը, Օքսանա Բոնդարենկոն, Blackpink-ի Ջենի Քիմը և այլք։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: