Մեծ մաքրում. դետոքսի օր, որը ձեզ կվերադարձնի նախատոնական տեսքի
10.01.2017
Նոր տարում դուք իհարկե մարմնամարզություն եք անելու ամեն օր, օրական 10,000 քայլ եք անելու և քնելու եք 23:00-ից ոչ ուշ: Սակայն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ դուք ազատվեք ամանորյա տոնական սեղանների հետևանքներից:
Ծանրություն ստամոքսում, թուլություն, անտարբերություն՝ այսպիսի ծանրոցով դժվար է իրականացնել կյանքի նպատակները: Սակայն դա հնարավոր է անել «դետոքս օրվանից» հետո:
Խմեք բավական քանակի ջուր
Իհարկե, դրա մասին դուք արդեն գիտեք, սակայն դժվար թե հետևում եք օրական 1,5-2 լիտր ջուր խմելու կանոնին: Ջրով լի շիշը դրեք տեսանելի վայրում և մինչև երեկո դատարկեք այն: Իսկ թեյից և սուրճից վերջնականապես հրաժարվեք՝ դրանք նպաստում են հեղուկազրկմանը:
Հրաժարվեք մսից
Առնվազն մեկ օրով: Խոսքը սակայն գնում է ոչ միայն կարմիր մսի, այլև թռչնամսի և ձկնեղենի մասին: Կենդանական յուղերը դժվար են մարսվում և դրա վրա շատ էներգիա է ծախսվում:
Օգտագործեք շատ բանջարեղեն և մրգեր
Դրանք բջջանյութի մեծ աղբյուր են, որոնց մեջ են վիտամինների և հանքանյութերի մեծ մասը: Դրանց բաղադրիչներն անհրաժեշտ են լյարդի դետոքսիկացիայի համար: Ուշադրություն դարձրեք ծաղկակաղամբի, բրոկոլլիի, խնձորի,տանձի, դդմիկի վրա: Վերջիններս կարելի է ուտել հում վիճակում, խաշած կամ ջեռոցում պատրաստած:
Բանջարեղենին բուսական յուղ ավելացրեք
Այն խթանում է լեղիի արտադրությանը, ապահովելով լյարդի արդյունավետ դրինաժ: Դրանով կարող եք համեմել աղցանները:
Կրճատեք աղի քանակը
Իսկ ավելի լավ է դետոքս օրվա ժամանակ ամբողջովին հրաժարվեք դրանից: Աղը հեղուկի կուտակման պատճառ է, ինչը դժվարացնում է երիկամների աշխատանքը: Եթե առանց աղի սնունդը ձեզ դուր չի գալիս, ապա համեմեք այն համեմունքներով և կանաչիով:
Աղիքների մաքրման ընթացակարգ անցկացրեք
Այդ կերպ դուք օրգանիզմից կհանեք թունավոր նյութերը: Ընթացակարգը բավականին հեշտ է․ 3-4 ժամվա ընթացքում դուք պետք է ոչ մեծ չափաբաժնով խմեք 3 լիտր հատուկ լուծույթ, որը իր մեջ հանքային աղեր է պարունակում: Արդեն իսկ 30 րոպեից աղիքները կսկսեն բնական ձևով մաքրվել: Առաջին արդյունքները դուք կզգաք արդեն մի քանի ժամից՝ թեթևություն և ստամոքսի ծանրության վերացում: Իսկ 2-3 շաբաթից ուշադրություն կդարձնեք նաև մաշկի վրա՝ այն կդառնա հարթ, փափուկ և մետքսե:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5997 անգամ
Читать на русском
|