Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Բանանի դիետա 3 օրվա համար

18.04.2012

Մինչ բանանի դիետայի անցնելը պետք է մանրակրկիտ պատրաստվել: Դիետային անցնելու նախորդ օրը չի կարելի ուտել աղի ուտելիք: Խուսափեք նաև տապակած կամ յուղոտ ուտեստներից: Քաղցրը ևս չի խրախուսվում:

Ինչ վերաբերում է բուն դիետային, ապա պատրաստ եղեք՝ դրա ողջ ընթացքում չեք ուտելու որևէ բան բացի բանանից:

Որպեսզի այս դիետան արդյունավետ լինի, բանան գնելիս աչալուրջ եղեք: Անկախ ամեն ինչից, խուսափեք լրիվ չհասունացած միրգ գնելուց: Բանանը պիտի հասուն ու դեղին լինի:

Եթե այնուամենայնիվ չեք կարողացել հասուն միրգ գնել, մի հուզվեք: Փաթաթեք կանաչավուն բանանները թղթի մեջ ու դրեք մութ վայրում: Դրանք շուտ կհասունանան:

Կա բանանի դիետայի երկու տարբերակ' խիստ (3 օր տևողությամբ) և ոչ այնքան (7 օր տևողությամբ):

Բանանի 3-օրյա «դաժան» դիետա:). սա թույլ կանանց համար չէ: Պայմաններն իրոք դաժան են: 3 օր չպետք է ուտեք ոչինչ բացի օրվա ընթացքում 3 բանանից և մեկ բաժակ ոչ յուղոտ կաթից: Այդ երեք անգամը կարող եք բաժանել, ինչպես Ձեզ հարմար է: Եթե տանել չեք կարողանում կաթը, փոխարինեք այն կեֆիրով (1 տոկոս): 1 բանանը լավ մանրացրեք ու խառնեք կեֆիրի հետ. հենց սա էլ կլինի Ձեր՝ մեկ անգամի համար նախատեսված սնունդը:

Բանանի 7-օրյա «խնայող» դիետա. այս տարբերակը ավելի հեշտ է, բայց ոչ պակաս արդյունավետ: Օրվա ընթացքում կարող եք ուտել մոտ կես կգ բանան այն ժամանակ, երբ կցանկանաք: Ըմպել կարելի է միայն կանաչ թեյ կամ եռացրած ջուր (քանակը սահմանափակ չէ): Այս դիետայի միջոցով մեկ օրում կկորցնեք մեկ կգ քաշ: Եթե չկարողանաք դիմանալ սովին, կարող եք ուտել մեկ ճաշի գդալ ցանկացած ոչ յուղոտ շիլա կամ եփած մսի մեկ բարակ շերտ, ինչպես նաև, խմել մի քանի կում սուրճ: Այնուամենայնիվ, նման կերպ վարվել խորհուրդ չի տրվում: Հիշեք' Դուք դիետա եք պահում և պետք է դիմանաք:

Բանանի դիետան բացի նիհարեցնող էֆեկտից ունի նաև մի շարք այլ առավելություններ: Այն մաքրում է օրգանիզմը աղերից ու բազմաթիվ վնասակար նյութերից: Բանանը պարունակում է Е ու С վիտամիններ, որոնք լրացնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, ֆոսֆորի քանակությունը:

Բացի այդ, եթե ունեք մաշկային խնդիրներ, բանանի դիետայից հետո դրանց մասին կարող եք ուղղակի մոռանալ: Մաշկի վիճակը կբարելավիի Ձեր իսկ աչքի առաջ:

Չնայած այս ամենին' բանանի դիետան ունի նաև բացասական կողմեր: Նախքան դրան անցնելը պարտադիր խորհրդակցեք բժկի ու դիետոլոգի հետ: Աղեստամոքսային համակարգի մի շարք հիվանդությունների դեպքում այս դիետան խստիվ արգելվում է: Եթե բժշկի գնալուց հետո պարզվի, որ Դուք չունեք խնդիրներ աղեստամոքսային համակարգի հետ կապված, ապա համարձակորեն անցեք դիետային: Սակայն հիշեք' դիետայի ավարտից անմիջապես հետո չի կարելի ուտել կշտանալու աստիճան: Հին ճաշացանկին վերադարձեք աստիճանաբար, այլապես կկորցնեք ձեռք բերածը: Խորհուրդ է տրվում ամեն ամիս դիետան կրկնել:

Դիտվել է 19955 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Ani | 10-11-2012 19:14
isk qani kilogram en niharum ayd 3 orva @ntacqum
Shushan | 02-09-2012 21:55
inc shat dur ekav ays banani dietan shnorhakalutyun

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 681 անգամ
15.05.2024
Դիտվել է 197 անգամ
17.05.2024
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster