«Շոկ-մանժե». պատրաստիր տանը
18.04.2012
Փորձեք սրճարանային վայելքը տնային պայմաններում. այդքան սիրելի «Շոկ-մանժե»-ն միայն մենյուներից չէ հասանելի: Ահա հեշտ եւ համեղ բաղադրատոմսը:
Պատրաստման համար անհրաժեշտ է՝
3 հատ ձու, 1,5 ճաշի գդալ շաքարավազ, 100 գ շոկոլադ, 100 գ կարագ, 1 ճաշի գդալ կոնյակ:
Պատրաստման եղանակը.
Առանձնացնել դեղնուցները սպիտակուցներից: 3 սպիտակուցներն առանձին հարել, այնուհետեւ ավելացնել 1,5 ճաշի գդալ շաքարավազը և 3 դեղնուցները:
Հալեցնել 100 գ շոկոլադը 100 գ կարագի հետ և ավելացնել հարված մասսային:
Ամբողջին ավելացնել 1-2 ճ/գ կոնյակ և լցնել բաժակների մեջ:
Դնել սառնարանը: Մատուցելուց առաջ կարող եք «Շոկ -մանժեի» վրա ավելացնել մանրացված ընկույզ:
Դիտվել է 57053 անգամ
Читать на русском
|