Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես դառնալ ավելի վճռական և ինքնավստահ

11.11.2016

Հաճախ լինում է, որ շատերը դժվարությամբ են որևէ որոշում կայացնում: Դա վերաբերվում է ոչ միայն գլոբալ ընտրություններին, ինչպիսինն է, օրինակ, աշխատանքի փոփոխությունը, տեղափոխությունը, այլև մանր, ամենօրյա վիճակներին:

Երբեմն, այս կամ այն որոշման ընդունումը լինում է տանջալի և բարդ, իսկ պատասխանատվությունն ամբողջովին ձեր վրա է լինում: Դա վախենալու է: Եվ, ահա, դուք անքուն գիշեր եք անցկացնում և մտածում ընտրության դրական ու բացասական կողմերի մասին: Երբեմն անվստահությունից և վախից մենք հետաձգում ենք որոշում ընդունումը կամ ամեն ինչ թողնում այնպես, ինչպես կա:

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կշռադատված որոշում կայացնել՝ առանց վախի զգացումի:

Ֆիզիկական վիճակ

Որքան էլ հասարակ չհնչի, սակայն ուշադրություն դարձրեք ձեր ֆիզիկական ինքնազգացողությանը: Դժվար թե ձեզ հաջողվի լուրջ, ճիշտ որոշում ընդունել, եթե քաղցած եք կամ հոգնած: Նախևառաջ բավարարեք ձեր առաջնային պահանջմունքները: Թարմ գլխով ավելի հեշտ է ճիշտ մտածել:

Մի կողմ դրեք մանրուքները

Փորձեք ամեն ինչ հեշտացնել: Մի կողմ դրեք ավելորդ և անպիտան մտքերը՝ լուրջ որոշում ընդունելուց առաջ: Մանրուքները վատնում են մեր ուժերը և սպառում մեր էներգիան:

Վերահսկեք ձեր վախերը

Երբեմն որոշումը մեզ դժվար է տրվում ապագայի և հետևանքների վախից: Դուք պետք է գիտակցեք, որ այս վախերի մեծամասնությունը իռացիոնալ են և անհիմն: Իհարկե գոյություն ունեն և արդարացված վախեր, սակայն ամեն դեպքում դուք պետք է ընտրություն կատարեք: Վախերը հաղթահարելու համար գրեք դրանք թղթի վրա և ուշադիր վերընթերցեք: Եթե դրանցից որոշները, իրոք, արդարացված են, մանրակրկիտ գործողությունների ծրագիր կազմեք, թե ինչպես դրանցից ազատվել:

 600x580

Անկեղծորեն պատասխանեք ինքներդ ձեզ՝ ինչ եք իրականում ցանկանում:

Մարդու վճռականության կարևոր նշաններից է իր նպատակի և ցանկությունների հստակ ձևակերպումը: Հարցրեք ինքներ ձեզ՝ ինչպե՞ս դուք կցանկանայիք ապրել ձեր կյանքը: Քիչ թե շատ պարզ պատասխանի գալու համար, թղթի վրա գրեք, թե ինչ եք ցանկանում: Սկզբում, միգուցե, այդքան էլ հասկանալի չլինի, սակայն շարունակելուն պես ամեն ինչ կհստականա: Օրինակ, ես ցանկանում եմ գրել: Բայց ի՞նչ եմ ես ցանկանում գրել: Ու՞մ համար եմ ցանկանում գրել: Ի՞նչ է դա ինձ տալու և այլն:

Այսպիսի վարժությունից հետո դուք վերջում կգիտակցեք ձեր վերջնական նպատակը, ինչը և կօգնի ձեզ հստակ որոշում ընունել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11631 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը

09.10.2025
Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես անտարբեր լինել. նրանց գայթակղվածությունն անհնար է չնկատել։

Ինչու է չափազանց կատարյալ զուգընկերը հարաբերություններում նյարդայնացնում

07.10.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու «չափազանց կատարյալ» զուգընկերները կարող են նյարդայնացնող լինել։ Նրանց կարծիքով, չափազանց կատարելությունn առաջացնում է ռեակտիվ դիմադրություն, ձանձրույթ և ճնշման զգացում։

Ինչու է սպիտակ ձիով արքայազնի մասին երազելը վնասակար․ հոգեբանների բացատրությունը

23.09.2025
Եվ հետո եկավ արքայազնը, համբուրեց նրան, փրկեց բոլոր վտանգներից, և նրանք երկար տարիներ ապրեցին երջանիկ... Գիտե՞ք, թե սա որ հեքիաթից է։

«Մայրիկն այդպես ասաց». 5 նշան, որ դուք ստիպված կլինեք ձեր ամուսնուն կիսել սկեսրոջ հետ

29.08.2025
Նույնիսկ արտաքուստ բավականին առնական, իրենց մասնագիտության մեջ հաջողակ, հոգատար և շփվող տղամարդիկ կարող են հոգեբանորեն կախված լինել իրենց մորից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-12-2025 11:10
«Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07
UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
04-12-2025 11:00
Զուգընկերոջ հանկարծակի մահը վթարի պատճառով ավելի շատ է մեծացնում ողջ մնացած տղամարդու կամ կնոջ մահվան ռիսկը, քան հիվանդության պատճառով կորուստը: Այս եզրակացությանն են հանգել Օուլուի համալսարանի հետազոտողները: Հեղինակները նաև պարզել են, որ նոր հարաբերությունների մեջ մտնելը նվազեցնում է մահվան ռիսկը՝ համեմատած երկարատև միայնության հետ։
04-12-2025 10:56
H&M-ը հայտարարում է Ստելլա ՄաքՔարթնիի հետ նոր դիզայներական համագործակցության մասին։ Կարմիր գորգի վրա ներկայացվել են առաջիկա հավաքածուի առաջին կերպարները, որոնք մատուցել են Էմիլիա Գրեյը, Անիտան, Էմիլի Ռատակովսկին, Յասմին Վեյնալդումը, Բել Պրիստլին, Ալթոն Մեյսոնը և Կիարա Նիրգինը, որոնք բոլորը կրում էին նոր շարքի հագուստներ։ Հավաքածուն արտացոլում է ՄաքՔարթնիի դիզայներական ԴՆԹ-ն՝ 2000-ականների սկզբի արխիվային զգացողությամբ, որը ներառում է ֆիրմային փայլեր և ժանյակ։
04-12-2025 10:07
Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է օգտակար լինել սրտի համար, սակայն ալկոհոլի կանոնավոր օգտագործման վնասը շատ ավելի մեծ է, հայտարարել  են բրիտանացի սրտաբանները։ Կարմիր գինին պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են բորբոքման դեմ, և միացություններ, որոնք ունեն անոթները լայնացնող ազդեցություն։ Տեսականորեն այս նյութերը օգնում են արյան անոթներին մնալ բաց և ճկուն։ Այնուամենայնիվ, գինին չպետք է համարվի առողջության համար օգտակար կամ օգտագործվի որպես դեղորայքի փոխարինող։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.12.2025
Դիտվել է 1880 անգամ
02.12.2025
Դիտվել է 1533 անգամ
04.12.2025
Դիտվել է 123 անգամ
05.12.2025
Դիտվել է 72 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster