Ձուն փրկում է ուղեղի կաթվածից. գիտնականներ
05.11.2016
Հետազոտողների տվյալների համաձայն, օրական ընդամենը մեկ հավկիթը օգնում է նվազեցնել ուղեղի կաթվածի հավանականությունը 12%-ով, ինչպես նաև կանխել մի շարք այլ հիվանդություններ:
Ամերիկյան գիտնականները եկել են եզրահանգման, որ հավկիթը և դրանից պատրաստված սնունդը շատ օգտակար են ուղեղի անոթների համար: EpidStat ինստիտուտի աշխատակիցները պնդում են, որ օրական ընդամենը մեկ հավկիթը նվազեցնում է ուղեղի կաթվածի հավանականությունը 12%-ով:
Հետազոտողները հետևել են մոտավորապես 300,000 մարդկանց առողջությանը 1982-2014 թթ ընթացքում: Ամեն մի մասնակցին հետևում էին 6 տարուց ոչ պակաս: Վերլուծելով տվյալները, գինականները եկել են այն եզրահանգման, որ հավկիթները օգտակար են սրտի և անոթների համար:
Հետազոտության հեղինակները բացատրում են, որ հավկիթները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել թթվածնային ճնշումը հյուսվածքների վրա և հանում բորբոքումը: Բացի այդ, նրանք հարուստ են սպիտակուցով և այլ վիտամիններով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5735 անգամ
Читать на русском
|