Կյաքնում լինում են իրադարձություններ, որոնք պահանջում են առավելագույն հանգստություն և ինքնավստահություն՝ հարցազրույց, կարևոր խոսակցություն, ելույթ և այլն: Բարեբախտաբար, գոյություն ունեն միջոցներ՝ արագ ինքնատիրապետում գտնելու համար:
Ընդունեք հաղթողի դիրք և այդպես մնացեք 2 րոպե
Հարվարդի համալսարանի սոցիալական հոգեբան Էմմի ԿադդինTED պորտալի իր հայտնի դասախոսության ժամանակ պատմում է մարմնի լեզվի մասին: Հոգեբանը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր բարդ խնդրից առաջ ընդունել «ուժի դիրք»՝ առավոտները արթնանալուց, վերելակում կամ հայելու առաջ: Եվ այսպես, հերոսի դիրք՝ կանգնեք ուղիղ, ուսերը հետ տարեք, դունչը մի քիչ վերև, ձեռքերը գոտկատեղին, ոտքերը ազդրերի լայնությամբ: Զգացեք, ինչպես եք լցվում էներգիայով և մնացեք այդպես 2 րոպե: Փորձեք շնչել խորը և ռիթմիկ:
Պատկերացրեք ձեզ շատ տարիներ անց
Վառ և մանրակրկիտ պատկերացրումը, թե ինչպիսի կլինի ձեր կյանքը ապագայում, օգնում է հաղթահարել անհաջողության վախը: Նյու Յորքի համալսարանից մարքետինգային տեխնոլոգիաների մասնագետ Հալ Հերշֆիլդն իր հետազոտության մասնակիցներին առաջարկել էր երևակայել, թե ինչ կլինի իրենց հետ 10 տարի անց: Պարզվել է, որ ապագայի պատկերները նկարելով և հստակ պատկերացնելով, թե ինչպիսին ենք ուզում այն լինի, մենք ավելի ենք ցանկանում այն մոտիկացնել և գործում ենք ավելի ակտիվ, վճռական:
Շնորհակալ եղեք կյանքին
Սա մեկ այլ տարբերակ է տեսնելու ձեր առջև նոր հորիզոններ, անկախ վերջերս վերապրած սթրեսից: Գործը կորցնելուց, բաժանումից և պարտքերից հետո բիզնես-մասնագետ և միայնակ մայր Ջեն Սկալիանիին հեշտ չէր ոտքի կանգնել: Նա որոշել է ներդնել իր մեջ և անցնել մի շարք կուրսեր՝ սեփական անձի զարգացման համար, միաժամանակ շարունակում էր դասընթնացները: Այդ ամենը օգնեց նրան բարձրացնել բիզնես նախագծի եկամուտը զրոյից մինչև կես միլիոն դոլար:
«Ես ամեն օր շնորհակալություն էի հայտնում: Ամեն գիշեր ես հիշում էի ամենահրաշալի պահերը, որոնք տեղի էին ունենում իմ կյանքում»,-պատմում է գործարար խորհրդատուն:
Ինչպե՞ս է դա աշխատում: Ամեն ինչ պարզ է. մեր գիտակցությանը շատ հեշտ է շփոթեցնել: Այդպիսի պնդումները օգնում են հավատալ հաջողությանը և, վերջ ի վերջո, ձգում են այն: Բացի այդ, երբ մենք շնորհակալության զգացողություն ենք ունենում, մենք դրական ենք մտածում և էներգիայի հոսք զգում:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։