Շոգ եղանակին բավականին դժվար է թարմ պահել ճակատի հերափունջը: Մաշկի հպումից, քրտինքից այն շուտ է կեղտոտվում, նույնիսկ եթե դուք այն լվացել եք առավոտյան: Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը:
Որպեսզի ճակատի հերափունջը թարմ մնա, նյու-յորքյան ոճաբան Չայ Բրուքը խորհուրդ է տալիս հետևել այս կանոններին.
- Լվանալ ճակատի հերափունջը ամեն օր: - Չօգտագործել կոնդիցիոներ, քանի որ այն ծանրացնում է մազերը: - Ճակատի հերափունջը վարսահարդարով չորացնել դեմքի հակառակ ուղղությամբ, հնարավորինս չկպնելով դրան։ - Արմատներին քսել մի քիչ չոր շամպուն։ - Օրվա ընթացքում նույնպես աշխատել ձեռք չտալ դրան:
Աշխատեք ճակատի հերափունջը դեմքից հեռու տանել, որպեսզի մաշկի հետ հպում չլինի: Եթե այն երկար է, կարող եք նաև դեմքի մոտ այն փաթաթել և կապել: Տեսանյությում ներկայացված են հետաքրքիր տարբերակ, թե ինչպես կարելի է ամրացնել այն:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: