Սովորաբար տղան, ում հետ դուք հանդիպում եք, դառնում է ձեր ամենահարազատ և սիրված մարդը, բայց ոչ միանգամից, այլ քայլ առ քայլ: Սակայն լինում են պահեր, երբ դուք հասկանում եք` ահա սկսվել է նոր, կայուն փուլ ձեր հարաբերություններում:
1. Նա ձեզ ծանոթացրել է իր ընկերների և հարազատների հետ: Ինչ է դա նշանակում` դուք ստացել եք օրինական կարգավիճակ:
2. Նա հրավիրել է ձեզ ինչ-որ մեկի հարսանիքին: Սովորաբար այդպիսի իրադարձություններին հանկարծակի ծանոթներին չեն հրավիրում: Առավել ևս ձեզ պարտադիր տանջելու են «իսկ դուք երբ եք պատրաստվում» հարցով: Նա գիտի դրա մասին և դա նրան չի խանգարում:
3. Դուք հենց նոր նշել եք հարաբերությունների առաջին տարին: Թվերի մոգականությունը ազդում է նաև նրանց վրա, ով ցույց է տալիս, որ ամյակներին ուշադրություն չի դարձնում: Մեկ տարի իրար հետ, դա այն պահն է, երբ ժամանակն է մտածել համատեղ ապագայի մասին:
4. Դուք քննարկել եք համատեղ ապագան: Տարբեր պատճառներով մարդիկ երբեմն հայտնվում են փակուղի տանող հարաբերություններում: Միգուցե ձանձրույթից կամ միայնակության զգացողությունից ելնելով, ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար: Այդպիսի հարաբերություններում հասունանում է պահ, երբ երկուսն էլ զգում են, որ կատակը երկարել է և ժամանակն է ավարտել դա: Սակայն եթե դուք սկսում եք խոսալ, թե ինչ եք անելու ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլ օրինակ մեկ տարի անց, ուրեմն ձեր մոտ ամեն ինչ լուրջ է:
5. Դուք դադարել եք խաղեր խաղալ: Հաշվել, թե որքան ժամանակից հետո կարելի է հաջորդ հարաբերությունը ուղղարկել, որպեսզի կպչուն չերևալ կամ մտածել, երբ կարելի է ավելի անկաշկանդ խահել...իսկ այժմ դուք պահում եք ձեզ բնական:
6. Դուք սկսել եք նրա մոտ փոխնորդ հագուստ պահել և նա դեմ չէ:
7. Նրա ընկերները դադարել են կիսվել «նրա» և «ձեր» ընկերների: Այժմ նրանք ընդհանուր են:
8. Դուք ջնջել եք ձեր տվյալները ծանոթության կայքերից: Դա այլևս ձեզ պետք չէ, դուք փնտրտուքների մեջ չեք և չեք պատրաստվում: Դուք արդեն կատարել եք ձեր ընտրությունը:
9. Դուք վերապրել եք մեծ վեճ, սակայն ձեր հարաբերությունները ամեն ինչից ուժեղ են գտնվել:
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։