Սամիթ, մեղր և կատվախոտ. մեկ ճաշի գդալն արդեն իսկ հրաշքներ է գործում անոթների համար
15.07.2016
Դժբախտաբար մեր արյունատար անոթները կեղտոտվելու սովորություն ունեն: Դրանք իրենց պատերին կուտակում են նեորգանիկ աղերի նստվածքները, ինչը հետագայում բերում է աթերոսկլեռոզի զարգացմանը, արյան շրջանառության խախտմանը, բարձր ճնշմանը և վարիկոզի առաջացմանը:
Ինչպե՞ս մաքրել անոթները տնային պայմաններում։
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
-100 գր սամիթի սերմ,
- 2 ճաշի գդալ կատվախոտ (վալերիանա) աղացած արմատ,
- 2 լ եռացրած ջուր,
- 2 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը.
1.Խառնեք սամիթի սերմերը և կատվախոտի աղացած արմատը:
2. Այնուհետև վրան եռման ջուր լցրեք:
3. Թուրմը 40 աստիճան գոլության հասնելուց հետո ավելացրեք 2 ճաշի գդալ մեղր:
4. Տեղափոխեք խառնուրդը բանկայի մեջ, լավ փաթաթեք այն և թողեք 1 օր:
Ստացվածը օգտագործվում է որպես անոթները մաքրող միջոց․ ընդունել մեկ ճաշի գդալ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Բուժման ընթացքը 20 օր է, այնուհետև պետք է 10 օր դադար տալ: Դադարից հետո անհրաժեշտ է կրկնել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8261 անգամ
Читать на русском
|