Հաջողության հասնելու համար քաջալերեք ինքներդ ձեզ. մասնագետներ
12.07.2016
Վուլվերհեմպտոն համալսարանի գիտնականները պնդում են, որ արդյունավետություն բարձրացնելը շատ հեշտ է. բավական է ինքներդ ձեզ ասեք՝ ես կարող եմ ավելի լավ:
Նոր հետազոտության մեջ մասնակցել է 44 000 կամավոր: Մասնագետները ցանկանում էին պարզել, ի՞նչը կօգնի մարդկանց հասնել ավելի լավ արդյունքների օնլայն խաղում, գրում է The Hindustan Times-ը:
Մասնակիցները օգտագործում էին այնպիսի մեթոդներ, ինչպիսին են սեփական անձի հետ խոսելը, մտավոր պատկերացում ստեղծելը և պլանավորելը: Մասնագետները հայտնաբերել են, որ մարդիկ, ովքեր իրենք իրենց քաջալերող խոսքեր էին ասում, ավելի լավ էին հաղթահարում խնդիրները, քան մյուս վերահսկվող խումբը: Մտովի կերպարները և կարճ մոտիվացիոն տեսանյութը նույնպես օգնում էին հասնել նպատակին:
Մասնագետների խոսքերով, արդյունավետության վրա ավելի շատ ազդեցություն էին ունենում արդյունքի մասին սեփական անձի հետ խոսելը («Ես կարող եմ բարելավվել իմ ռեկորդը»), ընթացքի մասին սեփական անձի հետ խոսելը («Ես կսկսեմ ավելի արագ արձագանքել»), արդյունքի մտովի պատկերացումը (մասնակիցները պատկերացնում էին, թե ինչպես են խաղում և լավացնում նախորդ ռեկորդը) և ընթացքի մտովի պատկերացումը (մասնակիցները պատկերացնում էին, թե ինչպես են ավելի լավ արձագանքում, քան նախորդ անգամ):
Ամենաքիչ արդյունավետ մեթոդը եղել է պլանավորումը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4261 անգամ
Читать на русском
|