Այսօր եղերդը (ցիկորի) վաճառում են բոլոր սուպերմարկետներում: Դրա օգտակար հատկությունների մասին ուղղակի լեգենդներ են շրջում:
Արդյո՞ք այն իրոք այդքան օգտակար է: Դրա ամենաօգտակար հատկանիշներից մեկը կապված է ինուլինի պարունակության հետ: Ինուլինը պոլիսախարիդ է, որը իջեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ, լավացնում նյութափոխանակությունը և մարսողությունը: Ինուլինի պարունակության շնորհիվ եղերդը խորհուրդ է տրվում դիաբետով հիվանդ մարդկանց և նրանց, ովքեր խնդիրներ ունեն աղեստամոքսային համակարգի հետ:
Ինչո՞վ է այն օգտակար
Այլընտրանք սուրճին
Իր համով եղերդը հիշեցնում է սուրճ: Այդ պատճառով շատերը, ցանկանալով հրաժարվել կոֆեինից, անցնում են եղերդից պատրաստված ըմպելիքի, ինչը դրական է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա:
Հանում է սթրեսը
Եղերդի մեջ պարունակող B խմբի վիտամինները դրական ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա: Այն օգտագործող մարդիկ նշում են, որ ավելի լավ են քնում, զգում են ուժերի ներհոսք և դառնում ավելի աշխատունակ:
Օգնում է նիհարել
Եղերդի մեջ պարունակող ինուլինը օգնում է չեզոքացնել քաղցրավենիքի վնասը: Տիամինը վերափոխում է ճարպը, սպիտակուցը և ածխաջրերը էներգիայի, րիբոֆլավինը քայքայում է ճարպերը՝ օգնելով ազատվել ավելորդ քաշից: Բացի այդ, այն պարունակում է տրիտերպեն՝ նյութեր, որոնք արագացնում են նյութափոխանակությունը: Դրական արդյունքի համար մարդը պետք է օրական ստանա 2,5 գրամ ինուլին:
Սակայն որպեսզի այն ազդի, եղերդը պետք է որակյալ լինի: Բնական եղերդում չի կարող 30%-ից քիչ ինուլին լինել:
01-05-2026 11:55 Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: