Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր կենդանակերպի նշաններն են մեծ դավաճաններ

09.06.2016

Նրանցից կարելի է սպասել նենգություն և դավաճանություն․ թոփ 5 դավաճաններն՝ ըստ կենդանակերպի նշանների

Խոյ

Պետք է միանգամից ասել, որ գրեթե բոլոր Խոյերը հակված են դավաճանության: Նրանց համար գոյություն ունի հոգևոր սեր և մարմնական թուլություն, որը նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում կառավարել: Խոյերը կիրք են զգում այն մարդկանց հանդեպ ում ֆիզիկապես գրավիչ են համարում: Նրանք զբաղվում են սեքսով՝ չմտածելով այդ պահին, որ դա իրական դավաճանություն է: Արարքից հետո նրանք հասկանում են հանցագործության ծանրության աստիճանը, սակայն դա չի նշանակում, որ նրանք այլևս չեն դավաճանի: Միակ բանը, որ կարող է խելքի բերել Խոյին՝ տեսանելի օրինակն է, թե ինչ ցավ է պատճառում դավաճանությունը իրենց սիրելի մարդուն:

600x580

Խեցգետին

Խեցգետինները ինչ-որ պատճառ են գտնում, արդարացման նման, թե ինչո՞ւ իրենք կարող են դավաճանել իրենց զույգին: Դա կարող է լինել կպչուն միտք, օրինակ, որ նրանց այլևս չեն սիրում: Կամ նրանք կարող են մտածել, որ վերջապես «հանդիպել են իրենց սիրուն»: Իհարկե այդ ամենը տեղի է ունենում, իսկ Խեցգետինը պատրաստ է զղջալ արարքի համար: Հետաքրքիր է, որ այս կենդանակերպի ներկայացուցիչները վատ են կարողանում թաքցնել դավաճանության փաստը․ շատ հաճախ նրանց մոտ ամեն ինչ գրված է դեմքին, այդ պատճառով նրանք խաբել չեն կարողանում:

600x580

Կշեռք

Շատերը կզարմանան տեսնելով կենդանակերպի այս  նշանը ցուցակում, քանի որ Կշեռքներն ամենադատող և իմաստուն մարդիկ են: Սակայն նրանք էլ են սխալվում: Կշեռքները հարգում են ամուսնությունը, սիրում իրենց ընտանիքը և շատ ջանք են թափում իրենց ընտանիքի համար: Սակայն միաժամանակ նրանք ունենում են այլ մեկին, համարելով նրան իրենց կյանքի կարևոր մաս: Կշեռքները չեն համարում դա աբսուրդ և հեշտությամբ հասցնում են ապրել երկու կյանքով: Իսկ երբ ճշմարտությունը բացահայտվում է, նրանք թողնում են ընտանիքը:

600x580

Աղեղնավոր

Աղեղնավորի համար դավաճանությունը սիրո պոռթկում չէ, այլ հետաքրքիր խաղ, որը նրանց ադրենալին և նոր զգացմունքներ է հաղորդում: Նրանց դուր է գալիս արգելված բաներ անել, ջրից չոր դուրս գալ, նորից ռիսկի դիմել՝ իմանալով, որ կարող են բռնվել: Ավաղ, նրանց չի հերիքում իմաստություն ժամանակին կանգ առնելու և նրանք գլխակորույս ընկնում են արկածների մեջ՝ մոռանալով, որ նրանց սիրող մարդ կա: Այդպիսի վերաբերմունքից հետո դժվար է պահպանել հարաբերությունները Աղեղնավորի հետ:

600x580

Ձկներ

Ձկները խորամանկ են և նույնիսկ՝ նենգ: Նրանք կարող են հրաժարվել ֆիզիկական շփումից ոչ թե բարոյական նկատառումներից ելնելով, այլ նրա համար, որ վախենում են բացահայտվելուց: Սակայն, եթե ձկները ինչ-որ բան ցանկանում են, ապա ստանում են իրենց ուզածը: Նրանց չի հետաքրքրում մշտական զուգակցի զգացմունքները, քանի որ նրանց պետք է բավարարել իրենց ցանկությունը: Արդարացման համար ձկներն ավելի հաճախ օգտագործում են իրենց երևակայությունը՝ հորինելով համոզիչ պատճառաբանություններ:

600x580

Ամենահավատարիմ կենդանակերպի նշանը համարվում է Ցուլը: Նրանք շատ հազվադեպ են դավաճանում, քանի որ շատ են կապվում մարդկանց հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 15330 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
30-04-2024 06:06
Ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր և «The Voice» վոկալ շոուի մենթոր Գվեն Ստեֆանին բաց զգեստով կեցվածք է ընդունել Nylon ամսագրի համար: Համապատասխան լուսանկարները հրապարակվել են հրատարակության կայքում։ Հրապարակված կադրերում 54-ամյա կատարողը ներկայացել է մերկ մարմնի իմիտացիայով կրեմային կոմբինեզոնով՝ ասեղնագործված թափանցիկ սեկվիզներով։
30-04-2024 02:12
Եվա Լոնգորիան ընտանիքի հետ թողնում է Լոս Անջելեսը և տեղափոխվում Իսպանիա։ Դերասանուհին և նրա ամուսինը՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնը, արդեն սկսել են իրերը տեղափոխել և ակտիվորեն վաճառում են Բևերլի Հիլզում գտնվող իրենց տունը. զույգը նույնիսկ ստիպված է եղել իջեցնել առանձնատան գինը 22,8 միլիոն դոլարից մինչև 18,9 միլիոն դոլար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 434 անգամ
25.04.2024
Դիտվել է 253 անգամ
26.04.2024
Դիտվել է 206 անգամ
27.04.2024
Դիտվել է 196 անգամ
30.04.2024
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster