Կարևորը բնական լինելն է. Քենդալ Ջենների գեղեցկության գաղտնիքը
01.06.2016
2016 թ-ի սկզբին ամերիկյան մոդել Քենդալ Ջենները դարձավ Estée Lauder բրենդի երիտասարդների համար նախատեսված կոսմետիկայի` The Estée Edit-ի դեմքը: Հավաքածուի ներկայացման ժամանակ, մոդելը կիսվել է իր գեղեցկության գաղտնիքներով և ոգեշնչման աղբյուրներով:
«Ես համարում եմ, որ դիմահարդարման մեջ կարևորը բնական տեսք ունենալն է: Որքան քիչ կոսմետիկա, այնքան լավ: Ես սիրում եմ կոնտուրինգ, սակայն այստեղ կարևորը չափը չանցնելն է և դեմքի յուրահատկությունները լավ իմանալը, որպեսզի ճիշտ շեշտադրումներ անել», - ասում է գեղեցկուհին:
Քենդալի խոսքերով՝ իր պայուսակում անպայման առկա է խոնավեցնող կրեմը և ծակոտիները նեղացնող միջոց, որոնք օգնում են թաքցնել մաշկի թերությունները և պայծառություն հաղորդել:
Մոդելը նաև պատմել է գեղեցկության իր իդեալների մասին և այն մարդկանց, ովքեր իրեն ոգեշնչում են: «Իմ գլխավոր ոգեշնչանքը իմ քույրերն են, ովքեր ունեն գերազանց ճաշակ և ոճ: Նրանք միշտ գտնում են հետաքրքիր և հիշվող իրեր, որոնք ես միշտ ցանկանում եմ փորձել և կրկնօրինակել», - ասել է Ջենները:
Նա նաև շեշտել է, որ շատ կարևոր է հետևել առողջությանը, որպեսզի ոչ միայն ֆիզիկապես լավ լինել, այլև զգալ ինքնավստահության և ներքին ներդաշնակություն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4860 անգամ
Читать на русском
|