Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը նշանադրվել են. ամուսնության օրը դեռ հայտնի չէ
14.04.2012
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին նշանադրվել են: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Բրեդ Փիթի մենեջերին' Փիթ Սինտի Պետ-Դանտին: Վերջինս փոխանցել է երկար սպասված տեղեկությունն ու հավելել, որ ամուսնության օրը դեռ պարզ չէ. «Նշանադրությունն ընդամենը պարտավորեցնող մի բան է ապագայի համար: Ասեմ, որ երեխաներն են շատ ուրախացել իրադարձությունների նման զարգացմամբ»:
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը միասին են ապրում արդեն 7 տարի: Նախկինում հայտարարել էին, թե կօրինականացնեն իրենց հարաբերություններն այն ժամանակ, երբ ամուսնանալ կկարողանան բոլոր ցանկացողները: Կա տեսակետ, թե նրանք նկատի ունեին Ամերիկայում միասեռ ամուսնությունների օրինականացումը:
Կարդացեք նաեւ Միշտ պայքարել եմ ցածր ինքնագնահատականիս դեմ. Անջելինա Ջոլի Դիտվել է 3092 անգամ
|