Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Արդյունավետ դիմակներ` մազաթափության դեմ

31.03.2016

Տնային պայմաններում կարելի է պատրաստել մազերի դիմակներ, որոնք կօգնեն խուսափել մազաթափումից:

1. Դիմակ ձվից և մեղրից: Պատրաստման համար անհրաժեշտ են․ 2 դեղնուց, մեկ ճաշի գդալ մեղր և մեկ ճաշի գդալ երիժնակի յուղ: Պատրաստելուց հետո այն պետք է քսել մազերի արմատներին և թողնել մոտ մեկ ժամ: Այն կօգնի ոչ միայն մազաթափումից, այլ նաև թեփից:

2. Եղինջից պատրաստված դիմակի շնորհիվ նույնպես կարելի է ամրապնդել մազերը: Խառնեք չոր երինջը ձիթապտղի ձեթի հետ: Պատրաստված խառնուրդը թողեք մեկ շաբաթ, այնուհետև քամեք: Քսեք այն չոր մազերին, մեկ ժամ թողեք և լվացեք:

3. Թթված կաթի հիման վրա պատրաստված դիմակը շատ տարածված է և օգտակար: Այն քսելուց հետո խորհուրդ է տրվում հագնել լոգանքի համար գլխարկ, իսկ հետո փաթաթել գլուխը սրբիչով: Կես ժամից լվացեք գլուխը միայն ջրով:

600x580

4. Հիանալի դիմակ կարելի է ստանալ խառնելով հալվեի հյութը դեղնուցի, մեկ ճաշի գդալ կոնյակի և մեղրի հետ: Այն խորհուրդ է տրվում քսել չոր մազերին և թողնել 20 րոպե: Դիմակը քսելուց հետո գլուխը ծածկեք սրբիչով: Այն պետք է անել ամիսը 4 անգամ՝ կես տարվա ընթացքում:

5. Հացի հիման վրա պարաստված դիմակը նույնպես շատ արդյունավետ միջոց է մազաթափության դեմ: Աշորային հացը պետք է թողնել եռման ջրի մեջ մեկ ժամով: Այնուհետև քամել և շիլան քսել  մազարմատներին: Մեկ ժամից գլուխը լվանալ  առանց շամպունի: Այս դիմակը նաև խթանում է մազերի աճը և օգնում յուղոտ մազերի դեպքում:

Ինչպես խնամել հատվող ծայրերը

Այս խնդիրը շատ տարածված է: Այսպիսի մազերն ունեն անհրապույր տեսք: Դրա պատճառը կարող է լինել հաճախ ներկումը, քիմիական գանգրացումը, վարսահարդարի մշտական օգտագործումը:

Առաջին հերթին պետք է պարբերաբար կտրել ծայրերը:

600x580

Երկրորդ, հաճախակի մի ենթարկեք մազերը քիմիական գանգրացման, իսկ ներկող միջոց ընտրելիս նախապատվությունը տվեք փափուկ միջոցներին:Հնարավորության դեպքում, մազերը չորացրեք բնական միջոցով առանց վարսահարդարի օգտագործման:

Երրորդ, մազերի խնամքի պարագաներ ընտրելիս օգտագործեք չոր մազերի համար նախատեսված միջոցներ:

Չորրորդ, սնուցեք մազերը հատուկ դիմակներով, որի հիմքում պետք է լինի երիժնակի յուղը:

Հինգերորդ, ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին: Քաղցր և յուղոտ սնունդը բացասաբար է ազդում մազերի վիճակի վրա: Խմեք մաքուր ջուր, ինչը կօգնի խուսափել հատվող ծայրերի առաջացման հիմնական պատճառից՝ օրգանիզմում ջրի պակասից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 13860 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-10-2026 08:34
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհի Սահարա Ռեյը մահացել է ծննդաբերությունից ինը ամիս անց։ Մահվան պատճառը պաշտոնապես չի հայտարարվել։ Նա մահացել է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, 34 տարեկան հասակում։ Նրանց համար, ովքեր հետևում էին Սահարային սոցիալական ցանցերում, լուրը ցնցող էր։ Հունվարին Սահարան մայր դարձավ՝ դուստր ունեցավ։ Վերջին ամիսներին նա նոր էր սկսում վերականգնվել դժվարին շրջանից, և թվում էր, թե ամենավատն արդեն անցյալում է։
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 711 անգամ
20.10.2026
Դիտվել է 119 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster