Դիմահարդարման սխալներ, որոնք մեծացնում են
29.03.2016
Ի՞նչ չարժե անել ստվերաներկի, դիմափոշու և սևաներկի հետ, եթե ցանկանում եք երիտասարդ երևալ:
Սխալ 1
«Սմոքի այզ»
Մուգ մոխրագույն սևաներկով քսված աչքերը սազում են երիտասարդների երեկույթների համար: Տարիքով կանանց այսպիսի դիմահարդարումը մեծացնում է: 35 անց կանանց պետք է հակառակը՝ բացացնել աչքերը: Սևը միայն կընդգծի աչքերի շրջակայքի կնճիռները:Այդ պատճառով ընտրեք բաց գույնի ստվերաներկ և մոխրագույն կամ շագանակագույն տուշ:
Սխալ 2
Տուշ՝ ներքևի թարթիչներին
Այսպիսի դիմահարդարումն աչքերը դարձնում են «մանկական», սակայն տարիքով կանանց մոտ դա դառնում է անտեղին և ընդգծում թերությունները: Մի քսեք ներքևի թարթիչները, ավելի լավ է ուշադրություն դարձրեք վերևինիններին:
Սխալ 3
Շրթներկ՝ առանց սահմանների
Տարիքի ընթացքում շուրթերը կորցնում են հստակ գծերը և պետք է օգտագործել մատիտ: Ընդգծեք շրթունքները և հետո քսեք շրթներկը: Այդպես դիմահարդարումը կերևա կոկիկ:
Սխալ 4
Կոնսիլերի չարաշահում
Կոնսիլերի խնդիրն է թաքցնել թերությունները, սակայն դրա չարաշահումը կընդգծի կնճիռները: Քսեք այն աչքերի տակ, ավելի մոտ քթին և ընտրեք սնուցող, բաց գույնի և թեթևը:
Սխալ 5
Գունավոր և փայլուն ստվերաներկ
Փորձարկումները վառ կապույտ, մանուշակագույն և, ընդհանրապես, բոլոր փայլուն ստվերաներկերով պետք է թողնել: Հասուն տարիքում դրանք ընդգծում են «բադիկի թաթիկները»: Ավելի լավ է ընտրեք անփայլ ստվերաներկ:
Սխալ 6
Սխալ դիմափոշի
Դիմափոշու հաստ շերտը չի երիտասարդացնում: Տարիքով կանանց սազում է թեթև, չոր դիմափոշի:
Սխալ 7
Բարակ հոնքեր
Բարակ հոնքերն ավելի են մեծացնում: Հաստացրեք հոնքերը և ուղիղ ձև տվեք դրանց:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6377 անգամ
Читать на русском
|