Գարնանային աղցան «Կանաչ-դեղին»
13.04.2012
Ինչքան տաքանում է եղանակը, այնքան դժվար է դառնում խոհանոցում երկար ժամանակ անցկացնելը: Գերազանց է, չենք ուզում երկար աշխատանք, բայց երազում ենք համեղ և հագեցնող աղցանի մասին: Դա հնարավոր է: Ահա մի գունավոր և վիտամինառատ աղցան, որը կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում և կբավարարեք Ձեր և Ձեր ընտանիքի քաղցը:
Հարկավոր է'
2 հավկիթ, 50 գրամ կանաչ սոխ, 10 գրամ մաղադանոս, ձեթ, աղ, համեմ' ըստ ճաշակի:

10 րոպե եփում եք հավկիթները, հետո գցում սառը ջրի մեջ կեղևը հեշտ առանձնացնելու համար:

Սառչելուց հետո մեծ խորանարդիկների ենք բաժանում: Կտրատում եք կանաչին, սոխը, խառնում իրար:

Այնուհետև ավելացնում ենք կտրատած ձուն, համեմում և անմիջապես մատուցում:

Բարի ախորժակ: Դիտվել է 6899 անգամ
|