Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Վտանգավոր դիետա

16.03.2016

Յուրաքանչյուր աղջիկ երազում է ունենալ կատարյալ կառուցվածք․ որոշները գնում են մարզասրահ, ոմանք դիետաներ են պահում:

Բժիշկները պնդում են, որ գոյություն չունի համընդհանուր դիետա, որը կհամապատասխանի բոլոր կանանց: Ամեն դեպքում, յուրաքանչյուրը կարող է ընտրել առավելագույն հարմար տարբերակը: Կարևորը՝ լսել սեփական օրգանիզմին, այն ձեզ ցույց կտա սխալները: Եվ այսպես, ինչպե՞ս իմանալ, թե ինչ դիետա է ձեզ համապատասխանում:

Էներգիայի պակաս

Այս վիճակը լինում է նրանց մոտ, ովքեր հետևում են ցածր ածխաջրային դիետաների: Բացի դրանից, հավանականություն կա, որ օրգանիզմը հուշում է հեղուկի կամ երկաթի պակասի մասին:

Այս նշաններից ազատվելու համար, սննդակարգում պետք է ավելացնել հասարակ ու բարդ ածխաջրեր և երկաթով լի մթերքներ: Չարժե սահմանափակել հեղուկը, խմեք օրական 4 բաժակ ջուր:

Ապատիա/դեպրեսիա

Ապատիայի պատճառներից կարող է դառնալ Օմեգա-3-ի, ֆոլաթթվի և B խմբի վիտամինների պակասը: Այս բացը կարելի է լրացնել կանոնավոր ձուկ, բանան կամ հացահատիկիկային սնունդ օգտագործելով:

Սովի զգացողություն

Մի մոռացեք, որ յուրաքանչյուր դիետայի ժամանակ պետք է կանոնավոր սնվել: Նախաճաշից հրաժարվել՝ նշանակում է մշտապես անհարմարություն զգալ աղիներում:

Հավասարակշռեք ձեր դիետան, սովորեք ամեն առավոտ նախաճաշել: Լավ կլինի, եթե նախաճաշն իր մեջ պարունակի սպիտակուց և բջջանյութ: Իսկ մրգերը և բանջարեղենը կօգնեն օրվա ընթացքում հաղթահարել սովի զգացողությունը:

600x580

Դյուրագրգռություն և անհանգստություն

Քիչ, բայց հաճախ սնվելը ճիշտ պահվող դիետայի գրավականն է: Իսկ սնունդ ընդունելու միջև պահվող երկար ընդմիջումը, մթերքների ցածր կալորեականությունը, կոֆեինի մեծ քանակը բերում են նյարդային լարվածության:

Օրգանիզմը չի կարող ապրել սթրեսի մեջ, այդ պատճառով, հաշվեք կալորեաները այնպես, որ օրական 1800 կկալից պակաս չլինի: Զբաղվեք մարզանքով, այն կբարձրացնի տրամադրությունը:

Հիշողության վատացում

Հիշողության և ուղեղի ակտիվության հետ կապված խնդիրները հուշում են հակաօքսիդանտների, վիտամին E-ի և երկաթի պակասի մասին:

Առողջությունը վերականգնելուն կօգնեն կանոնավոր նախաճաշը, մրգերը, բանջարեղենը, ինչպես նաև «հոգևոր սնունդը»՝ գլուխկոտրուկները և խաչբառները:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10483 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 833 անգամ
01.05.2026
Դիտվել է 335 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster