Երեկոյան` կաթ և համեմունքներ
15.03.2016
Կաթը հիլով նպաստում է ուղեղի աշխատանքին և ազատում ընկճախտից ու հոգնածությունից:
Իսկ եթե կաթը պատրաստել զաֆրանի հետ, այն կկայունացնի նյարդային համակարգի, շնչառական ուղիների և անոթների աշխատանքը: Կանոնավոր զաֆրանով կաթ ըմպելը կազատի աչքերի տակի ուռածությունից և կերկարացնի երիտասարդությունը:
Կաթի մեջ մի քիչ դարչին ավելացնելով, դուք կստանաք թեթև գրգռող ըմպելիք, որը լավ է ազդում պոտենցիայի վրա:
Քրքումը կաթի մեջ օգտակար է լյարդի համար, ինչպես նաև պայքարում է կնճիռների դեմ, իսկ կոճապղպեղը կմաքրի օրգանիզմը և կբարձրացնի դիմադրողականությունը:
Մուսկաթային ընկույզը կաթով կհանի գլխացավը, կլավացնի հիշողությունը: Այն նաև կազատի անքնությունից և հոգնածության զգացողությունից:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7072 անգամ
Читать на русском
|