Տանձը` գինու մեջ. վառ և համեղ աղանդեր
14.03.2016
Այս աղանդերը պատրաստելը բարդ չէ, իսկ ժամանակ պահանջվում է ընդհամեը 25-35 րոպե. ուրեմն` ինչո՞ւ ձեզ չուրախացնեք համեղ ուեստով:
Նախընտրելի է գինու մեջ պատրաստված այսպիսի տանձը մատուցել վանիլային պաղպաղակով: Համեմունքները կարելի է ընտրել ըստ նախասիրության:
Գինու մեջ տանձի համար անհրաժեշտ են (1 բաժնի հաշվով) .
• տանձ՝ 1 հատ • կարմիր, չոր գինի՝ 150 մլ • դարչին, չաղացած՝ 1 ձողիկ • հիլ՝ մի քանի հատ • մեխակ՝ մի քանի հատիկ • սև պղպեղ՝ մի քանի հատիկ • շաքարավազ՝ 1 ճաշի գդալ • ջուր՝ ½ բաժակ:
Պատրաստման եղանակը
• Կրակի վրա դնում ենք ոչ մեծ թավա, մեջը լցնում կես բաժակ ջուր, ավելացնում ենք բոլոր համեմունքները և շաքարավազը:
• Ջուրը հասցնում ենք եռման աստիճանի՝ խառնելով այնքան, որ շաքարավազն ամբողջությամբ լուծվի: Մեղմ կրակի վրա եփում ենք 3-5 րոպե:
• Քանի դեռ օշարակը եփվում է և հագենում բուրավետ համեմունքներով, տանձը մաքրում ենք կճեպից, կիսում և հեռացնում կորիզները։
• Եռացող օշարակի մեջ լցնում ենք չոր կարմիր գինին և դնում տանձի կեսերը:
• Օշարակի մեջ տանձը եփում ենք մոտ 20 րոպե, այնքան, մինչև օշարակը սկսի թանձրանալ:
• Տանձը դնում ենք աղանդերային ափսեի մեջ և վրան լցնում խտացած օշարակը:
• Գինու մեջ պատրաստված տանձին կարելի է հավելել նաև կտրտված մրգեր կամ վանիլային պաղպաղակ:
Բարի ախորժակ։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7853 անգամ
Читать на русском
|