Քեյթ Մոսը հենակներով է քայլում
24.02.2016
Սկանդալային սուպերմոդելը հոսպիտալացվել է շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում:
42-ամյա աստղը վնասվածք է ստացել` իր երիտասարդ սիրահար 28-ամյա Նիկոլայ ֆոն Բիսմարկի հետ դահուկներով սահելիս։ Երիտասարդը Օտտօ Բիսմարկի թոռն է:
Քեյթը ստիպված տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա ծնկին հատուկ վիրակապ են հագցրել և հենակներ տվել:
Մոսի և երիտասարդ դուքսի սիրավեպի մասին հայտնի է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին: Այժմ երիտասարդը տեղափոխվել է Մոսի լոնդոնյան առանձնատուն:
Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլայի մայրն արդեն օրհնել է նրանց հարաբաերությունները: Ի դեպ՝ նա Մոսի մտերիմ ընկերուհին է:
Նախորդ ամիս զույգը մեկնել էր Բրազիլիա հանգստի, իսկ հունվարին Նիկոլայը Քեյթին ադամանդե մատանի է նվիրել, որը նա ժառանգել է տատիկից:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6819 անգամ
Читать на русском
|