Հակապերսպերանտները լավագույն ընտրություն չեն կանանց համար
09.02.2016
Հակապերսպերանտների դերն այն է, որ դրանք քչացնում են քրտնաարտադրությունը՝ քրտնաարտադրող ծորանները նեղացնելու և քրտինքի դուրս գալու անցքերը փակելու միջոցով:
Դա կանխում է խոնավ հետքերի հայտնվելը հագուստի վրա և տհաճ հոտի առաջացումը: Սակայն չնայած այս դրական ազդեցությանը, համարվում է, որ այդպիսի միջամտությունը կարող է հանգեցնել օրգանիզմում բորբոքային գործընթացների:
Առավել մեծ վնաս հակապերսպերանտները կարող են հասցնել հղի կանանց առողջությանը: Քրտինքը, որը արգելափակվում է և դուրս չի գալիս, ընկնում է մոր արյան մեջ, հետևաբար նաև՝ երեխայի: Անցքերը փակող հակապերսպերանտները կարող են հանգեցնել ճարպագեղձերի բորբոքման, հնարավոր է նաև ալերգիկ հետևանքների պատճառ դառնան:
Չի կարելի նաև մոռանալ, որ դեզոդորանտները կարող են արագացնել մաշկի ծերացումը, ինչպես նաև մեծացնել կրծքի քաղցկեղի հավանականությունը: Դեզոդորանտի միացությունները հավաքվում են հյուսվածքներում, մասամբ տարածվում օրգանիզմով և ընկնում կրծքի կաթի մեջ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6087 անգամ
Читать на русском
|