3 խորհուրդ` բարակ իրան ունենալու համար
28.01.2016
Ֆիթնեսի մարզիչները համոզված են, որ իրանի բարակությունը կախված չէ միայն սպորտի և քաղցրավենիքների հանդեպ սիրուց, այլ նաև գենետիկ հակումներից ու հորմոններից:
Իսկ իրանի չափսը կարևորագույն գործոնն է, որը ցույց է տալիս ձեր առողջության և աղիքների աշխատանքի մակարդակը: Եվ այսպես․
1. Կոնքերի ծալքերը շատ դժվար է վերացնել: Որպեսզի հասնեք արդյունքի, պետք է նիհարեք բոլոր մասերում: Առանձին մի մասի համար արվող վարժությունները չեն հանգեցնում այդտեղ ճարպի վերացմանը:
2. Բարակ իրանի համար պետք չէ վարժել թեք մկանները: Դա ամենատարածված սխալն է, քանի որ կոնքերից ճարպը չի վերանում, փոխարենը՝ մեծանում են այդ մկանները: Այդ պատճառով վարժեք միայն վերին և ստորին մկանները:
3. Ամրացրեք մեջքը և ազդրերը: Այս մասերի համալիր վարժությունները կօգնեն ձեզ ընդգծել իրանի ոլորանները: Ուժային և կարդիովարժությունները ձեզ կօգնեն բարակ իրան ունենալ: Կատարեք ամեն մի վարժությունը մեկ րոպե, հետո մեկ րոպե հանգստացեք և անցեք մյուսին:
Կարևոր է, որ վարժությունները կատարեք շաբաթը 4 անգամից ոչ պակաս: Հիշեք, որպեսզի ունենաք բարակ իրան, պետք է ազատվեք ճարպից, ձեռք չտաք թեք մկանները և ակտիվորեն վարժեք իրանին մոտ գտնվող մարմնի այլ մասերը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 10751 անգամ
Читать на русском
|