Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024

Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Խոյ

Սպասվում է, որ այս շաբաթ Խոյերը կհաջողեն իրենց բիզնես գործունեության և կարիերայի մեջ: Ցանկության դեպքում կարող եք փոխել աշխատավայրը կամ ինչ-որ բան թարմացնել առօրյայում։ Սա դրականորեն կանդրադառնա ձեր եկամտի վրա։ Պետք չէ վախենալ փոփոխություններից, այն ձեզ համար նոր հնարավորություններ կբացի։ Չորեքշաբթի օրը զգոն եղեք. բաց մի թողեք այն հնարավորությունը, որին երկար եք սպասել: Անպայման ակտիվորեն շփվեք ամբողջ շաբաթվա ընթացքում՝ նոր ծանոթությունները միայն ձեռնտու կլինեն: Բացի այդ, դրանք կօգնեն խուսափել ձանձրույթից, որը կարող է հանգստյան օրերին ավելի սրվել:

Ցուլ

Շաբաթվա սկզբին հնարավոր է բարդությունների հանդիպեք ընթացիկ գործեր կատարելիս։ Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ակտիվորեն կխոչընդոտի ձեր առօրյա խնդիրները հաղթահարելու կարողությանը: Ձեր առողջությունը կարող է վատթարանալ, հնարավոր են խնդիրներ առաջանան օրենքի ներկայացուցիչների հետ։ Սովորեք փոխզիջումների գնալ: Մի գերլարեք ձեր օրգանիզմը, դա չի շտկի իրավիճակը, ընդհակառակը, այն միայն կվատթարանա։ Ժամանակին հանգստացեք և համոզվեք, որ ձեր նյարդային համակարգը հնարավորություն ունի վերականգնելու։ Եթե վաղուց եք պլանավորում մեծ գնումներ կատարել տան համար, ապա ազատորեն դա արեք հանգստյան օրերին:

Երկվորյակ

Աստղերը զգուշացնում են, որ Երկվորյակների համար այս շաբաթը կարող է լինել խնդիրներով ու դժվարություններով լի ։ Ուստի առաջին հերթին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այժմ շատ անելիքներ ունեք, ինչպես ձեր հիմնական աշխատանքում, այնպես էլ տանը: Այս ամենը կարող է հանգեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածության և հուզական սթրեսի: Բեռը բաշխեք հավասարաչափ՝ փոխարինելով հանգստով։ Հինգշաբթի օրը կարող եք ծայրահեղ հակասական տեղեկություններ ստանալ։ Հապճեպ որոշումներ մի կայացրեք, քանի դեռ չեք համոզվել, որ ճիշտ եք: Պահպանեք զսպվածություն և թույլ մի տվեք ձեզ ներքաշվել կոնֆլիկտների մեջ:

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներն առաջիկա շաբաթ պետք է պատրաստվեն ֆինանսական խնդիրների։ Փող աշխատելու մեծ ջանքերը կարող են արդյունք չտալ: Շաբաթվա սկզբին ավտոմեքենայի վթարի կամ խոշոր կենցաղային տեխնիկայի խափանման հավանականություն կա։ Ձեր ինքնավստահությունը կարող է սասանվել, բայց համբերատար եղեք և փորձեք դրական բաներ գտնել շուրջը։ Շարունակեք գործել, թեկուզ ոչ արագ, բայց առանց կանգ առնելու։ Ուրբաթ օրը նորություններ կստանաք, որոնք կստիպեն ձեր ուժ հավաքել և մեծ գործերի ոգեշնչվել։ Շաբաթվա ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեք երթեւեկության կանոնների պահպանմանը։

Առյուծ

Առյուծներն այս շաբաթ կարող են բախվել ուժեղ գրգռիչների հետ։ Զգույշ եղեք ագրեսիվ մարդկանց հետ շփվելիս, ճանապարհներին մի արձագանքեք վարորդների սադրանքներին։ Աշխատեք վեճի մեջ չընկնել հարեւանների ու գործընկերների հետ։ Հատուկ ուշադիր եղեք ձեր նյարդային համակարգի նկատմամբ, հակառակ դեպքում սթրեսը բացասաբար կանդրադառնա ինքնազգացողության վրա։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին մեծ է մրսածության ռիսկը։ Բայց, այնուամենայնիվ, շաբաթվա վերջը շատ բարենպաստ է գեղեցկության սրահ այցելելու կամ զգեստապահարանը թարմացնելու համար։

Կույս

Կույսերն այս շաբաթ հարկադրված կլինեն կիսվել աշխատանքի և անձնական կյանքի միջև։ Երկու թեմաներն էլ կարեւոր կլինեն ձեզ համար, սակայն աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ տրամադրել ձեր ընտանիքին։ Փորձեք ժամանակը բաշխել այնպես, որ պահպանեք օպտիմալ հավասարակշռությունը։ Էներգիան ճիշտ ուղղությամբ կենտրոնացնելու և ուղղելու ունակությունը կօգնի ձեզ լուծել այս և այլ խնդիրները։ Հույս մի դրեք արագ և հեշտ լուծումների վրա: Սա բարձր նվիրումի և ինքնատիրապետման ժամանակ է։ Հետևեք ձեր առողջությանը, ժամանակին հանգստացեք:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքներին կհաջողվի լուծել նյութական ու ֆինանսական հարցերը։ Կկարողանաք ձեզ թույլ տալ գնել թանկարժեք իր, որի մասին վաղուց եք երազել։ Շաբաթվա կեսին մարդկանց շրջանում մեծ պահանջարկ կունենաք։ Ձեզ վրա կթափվի տեղեկատվության ահռելի հոսք՝ օգտակար և ոչ այնքան, ու դուք կներգրավվեք ակտիվ շփման հոսքի մեջ: Ուրբաթ և հանգստյան օրերը բարենպաստ են աշխատանքային ուղևորություններ կամ գործուղումների համար։ Եթե կմնաք տանը, ժամանակ հատկացրեք այն վերադասավորելու համար: Փորձեք արմատապես ինչ-որ բան փոխել ձեզ շրջապատող տարածքում:

Կարիճ

Աստղերը զգուշացնում են, որ Կարիճներն այս շաբաթ ստիպված կլինեն արագացված տեմպերով աշխատել։ Դա կարող է պայմանավորված լինել աշխատավայրում բարձր սթրեսով կամ տանը կուտակված հոգսերով: Վայրի ռիթմը կլարի նյարդային համակարգը, ուստի այս օրերին հնարավոր են ծանրաբեռնվածության հետ կապված առողջական խնդիրներ։ Ֆիզիկական և ինտելեկտուալ տոնուսը պահպանելու համար վերանայեք ձեր առօրյան, աշխատեք այն դարձնել ավելի հանգիստ և չափավորված՝ հստակորեն փոխելով աշխատանքի ու հանգստի համար հատկացված ժամանակը: Շաբաթավերջին հնարավորություն կունենաք տպավորելու այն մարդուն, ում վաղուց հավանել եք՝ դա անելու համար ձեզ հարկավոր կլինի ցուցադրել ձեր խելքն ու հումորի զգացումը։

Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին հատկապես հաջողակ կլինեք գործնական հարցեր լուծելու մեջ։ Ձեր սոցիալական և մասնագիտական կարգավիճակը կարող է բարելավվել․ կարող են ավելի բարձր պաշտոն առաջարկել կամ աշխատավարձը բարձրացնել։ Բայց նախքան համաձայնելը, պետք է լավ մտածեք և ստանաք ընտանիքի անդամների աջակցությունը: Ձեր հարաբերությունները ազդեցիկ, հեղինակավոր մարդկանց հետ հաջողությամբ կզարգանան։ Շաբաթվա վերջում մտերիմների հետ հարաբերությունների թեման անհանգստություն կառաջացնի։

Այծեղջյուր

Աստղերն Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս այս շաբաթ հատուկ ուշադրություն դարձնել ինքնազարգացմանն ու անձնական աճին։ Եկել է ժամանակը լրջորեն մտածելու ռազմավարական ծրագրերի և նպատակների մասին։ Եթե վաղուց էիք մտածում օտար լեզվի ավելի խորը տիրապետման մասին, ապա հիմա լավ ժամանակ է սկսելու համար: Շաբաթվա վերջում զերծ մնացեք լուրջ բանակցություններից և գործողությունների ընթացքում հանկարծակի փոփոխություններից։ Եղեք զուսպ և հետևողական։ Հանգստյան օրերին ձեռնտու կլինի, եթե հեռախոսը դնեք ինքնաթիռի ռեժիմի և որոշ ժամանակով թաքնվեք քաղաքակրթությունից։ Բնության հետ շփումը ձեզ մեծապես կհարստացնի։

Ջրհոս

Այս շաբաթ աստղերը խորհուրդ Ջրհոսներին են տալիս զերծ մնալ երկար ճանապարհորդություններից։ Ճանապարհին կարող են առաջանալ տարբեր անկանխատեսելի իրավիճակներ։ Սովորելու լավագույն ժամանակը չէ՝ կենտրոնանալը բավականին դժվար կլինի, և ձեր գլխում քաոս կտիրի։ Սակայն հինգշաբթի օրվանից ինտելեկտուալ կարողությունները կվերականգնվեն։ Կկարողանաք կանխատեսել իրադարձությունների ընթացքը և մշակված ամենափոքր մանրամասներով հեռուն գնացող ծրագրեր կազմել։ Ընկերները կարևոր դեր կխաղան պլանավորման մեջ։ Մի վախեցեք խորհուրդներ լսելուց:

Ձկներ

Շաբաթն ընդհանուր առմամբ բեղմնավոր է Ձկների համար։ Բայց հիմա պետք է հույսը դնեք միայն ձեր վրա։ Կկարողանաք գլուխ հանել ամեն ինչից, իսկ էներգիան կբավականացնի ցանկացած բանի համար։ Այժմ կենտրոնացեք ձեր կարիերայի և աշխատանքի վրա: Ժամանակ տրամադրեք շփվելու և ավագ գործընկերներից ու ընկերներից փորձ ձեռք բերելու համար: Չորեքշաբթի-հինգշաբթի օրերին մեծ է հավանականությունը, որ պատահական ծանոթությունը կվերածվի ավելիի։ Բայց քանի որ մոտենում է շաբաթ օրը, դուք վտանգում եք դառնալ ժամանակավոր անվճարունակ: Այդ իսկ պատճառով, սկսեք խնայել վաղաժամ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6823 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2026 10:36
Ամերիկյան Weave Robotics ընկերությունը ներկայացրել է Isaac 1 անունով տան համար նախատեսված ռոբոտացված համակարգ, որը նախատեսված է առօրյա կենցաղային խնդիրների ավտոմատացման համար՝ սենյակների մաքրությունից մինչև հագուստի հետ կապված օգնություն, հայտնում է Interesting Engineering-ը։ Ռոբոտը կարող է կատարել գործողությունների լայն շրջանակ՝ մաքրել սենյակները, հարդարել մահճակալները, ծալել հագուստը, տեսակավորել իրերը և առարկաները տեղավորել տան տարբեր հատվածներում։
06-07-2026 09:53
«Սարդ-մարդ։ Նոր օր» ֆիլմի հաջող մամուլի շրջագայությունից հետո Զենդայան և Թոմ Հոլանդը սկսել են իրենց հաջորդ համատեղ նախագծի՝ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» գովազդը։ Հուլիսի 5-ին զույգը ժամանել է Լոնդոն՝ առաջիկա ֆիլմի լուսանկարահանմումներին մասնակցելու համար։
06-07-2026 09:39
Ֆրանսիայի արևելքում անհայտ անձինք հանդուգն կողոպուտ են իրականացրել Էլզասի Լալիկ թանգարանում՝ գողանալով մոտ 20 զարդ։ Նախնական գնահատականներով,՝ վնասը կարող է հասնել գրեթե 4 միլիոն եվրոյի, հայտնում է Le Parisien-ը։ Կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 5-ի լուսաբացին Վենգեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող և արվ-նուվոյի ու արվ-դեկոյի դարաշրջանի նշանավոր վարպետ Ռենե Լալիկին նվիրված թանգարանում։
06-07-2026 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունում նշել է 10,71 մլն դոլարի եկամուտ, որը ստացել է «Մելանիա» փաստագրական ֆիլմի համար լիցենզային վճարի տեսքով։ Ֆիլմը նվիրված է առաջին տիկնոջը և թողարկվել է Amazon MGM Studios ստուդիայի կողմից, հաղորդում է Variety-ն։
06-07-2026 07:50
Ուիմբլդոնի մենախաղի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով դուրս է գալիս այս տարվա մրցաշարից։ Քրոջ՝ Վենուսի հետ կորտ հաղթական վերադարձից հետո մարզուհին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ դուրս է գալիս Ուիմբլդոնի զուգախաղի մրցաշարից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1271 անգամ
02.07.2026
Դիտվել է 342 անգամ
03.07.2026
Դիտվել է 238 անգամ
06.07.2026
Դիտվել է 214 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster