Բրաունի և չիզքեյք
23.01.2016
Հիանալի դուետ՝ սպիտակ և մուգ շոկոլադի համադրությամբ: Շատ համեղ և հեշտ պատրաստվող զույգ:
Բաղադրիչներ․
Բրաունիի համար՝
Մուգ շոկոլադ՝ 2 հատ Կարագ՝ 100գր Ձու՝ 2 հատ Ալյուր՝ 3 ճաշի գդալ Շաքարավազ՝ 100 գր։
Չիզքեյքի համար՝
Կաթնաշոռային պանիր՝ 200 գր Սպիտակ շոկոլադ՝ 2 հատ Ձու 1 հատ։
Պատրաստման եղանակը․
Հալեցնում եք մուգ շոկոլադը՝ կարագով: Հարում եք ձուն՝ շաքարավազով: Երկու խառնուրդները միացնում եք իրար: Ավելացնում եք ալյուր և կրկին խառնում:
Առանձին հալեցնում եք սպիտակ շոկոլադը: Խառնում եք կաթնաշոռային պանիրը` ձվի և հալեցված սպիտակ շոկոլադի հետ:
Լցնում եք մուգ շոկոլադային խառնուրդը կարագով քսված կաղապարի մեջ, վրայից լցնում եք սպիտակ շոկոլադե խառնուրդը: Եփում եք 150 աստիճանի տակ՝ 55 րոպե:
Հանում եք կաղապարից և զարդարում շոկոլադե փաթիլներով:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 12019 անգամ
Читать на русском
|