Աղցան հնդկաձավարով, նրբերշիկով և բանջարեղենով
18.01.2016
Այս աղցանը կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում: Այն յուրաքանչյուր դեպքում էլ համեղ է:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
Պղպեղ՝ 1 հատ Նրբերշիկ՝ 2-3 հատ Կարմիր սոխ՝ 1 հատ Գազար՝ 1 հատ Եփած հնդկաձավար՝ 200-300 գրամ Բուսական յուղ, աղ, պղպեղ, բիբար, կանաչի՝ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը․
Մաքրում եք սոխը, մեծ կլորակներով կտրատում։ Մանր կտրատում եք գազարը և ոչ շատ մեծ կտորներով՝ պղպեղը:
Տաքացրած թավայում տապակում եք սոխը 2-3 րոպե, ավելացնում գազարը և պղպեղը: Բանջարեղենը տապակում եք 7-10 րոպե, մինչև փափկելը:
Հանում եք թավայից և դնում ամանի մեջ:
Նրբերշիկը կտրատում եք կլորակներով և տապակում 2-3 րոպե:
Բանջարեղենով ամանի մեջ ավելացնում եք հնդկաձավարը, նրբերշիկը և խառնում եք:
Մատուցում եք կանաչիով զարդարված: Բարի ախորժակ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6341 անգամ
Читать на русском
|