Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մրսածության և գրիպի դեմ պայքարելու 7 անհայտ միջոց

09.01.2016

Մրսացությունը և գրիպը համարվում են ամենատարածված հիվանդությունները: Նույնիսկ դպրոցականները գիտեն դրանց դեմ պայքարելու ժողովրդական միջոցների մասին:

 

Ռեսպիրատոր հիվանդությունները բուժում են մեղրով, սխտորով, սոխով, սակայն գոյություն ունեն նաև այլ տարբերակներ, որոնք քիչ հայտնի են, բայց բավականին արդյունավետ:

1. Ձեռնոցների ճիշտ հիգիենա

Միկրոբիոլոգների կարծիքով, հենց ձեռնոցներն են վիրուսների համար ամենալավ միջավայրը: Դրանք կարողանում են ապրել կտորի թելիկներում մինչև մի քանի օր: Դրա համար երբեք ձեռնոցները մի հանեք ատամներով և հաճախ լվացեք: Մեկ այլ կարևոր դրվագ․ երբեք մի պահեք խոնավ ձեռնոցները գրպանում կամ պայուսակում, անպայման չորացրեք՝ նոր:

2. Վիտամին D-ի ընդունում

Այս վիտամինն առաջանում է մաշկի տակ՝ արևի ճառագայթներից: Այն մարդու օրգանիզմում բազում գործընթացներ է խթանում: Բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել այս վիտամինը տարվա ցուրտ եղանակին, երբ արևը մեզ շատ չի տաքացնում:

600x580

3. Պահեք շունչը, եթե ձեր կողքին փռշտում կամ հազում են

Փռշտոցը վիրուսներից և միկրոբներից բաղկացած փոքր տոռնադո է, որը շատ արագ տեղաշարժվում է: Բժիշկները խորհուրդ են տալիս շուռ գալ և 10-15 վայրկյանով պահել շունչը, եթե ձեր կողքին ինչ-որ մեկը հազում կամ փռշտում է:

4. Տարածքը լցրեք «բուժիչ» բուրմունքներով

Արոմաթերոպիան հիանալի միջոց է լորձաթաղանթը բակտերաիներից մաքրելու և իմունիտետն ամրացնելու համար: Ամենաբուժիչ բույրերը համարվում են եղևնու, թեյի ծառի, էվկալիպտի և նարդոսի յուղերը: Որպեզի բույրը շատ ուժեղ չլինի և միգրեն չառաջանա, արոմալամպի մեջ ավելացրեք ընդամենը երկու-երեք կաթիլ յուղ: Եթե չունեք արոմալամպ, կարող եք քսել թաշկինակին և օրվա ընթացքում քթին մոտեցնել:

600x580

5. Սահմանափակ ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Չնայած, որ սպորտով զբաղվելը շատ օգտակար է, ձմռանը մեծ ծանրաբեռնվածությունը կարող է օրգանիզմը դարձնել գրիպի և հաճախակի մրսածությունների թիրախ: Իսկ լավ վարժանքից հետո  սառը օդին դուրս գալը միանգամից կմրսացնի ձեզ: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը մարմնից հանում է տաքությունը, որը սպորտով զբաղվելու ժամանակ է առաջացել:

6. Հեղուկի օգտագործում

Առանց ջրի` ոչ մի կերպ: Դա ամենակարևորն է մրսածության և գրիպի դեմ պայքարում: Տարվա ցուրտ եղանակին փակ տարածքում օդը չորանում է ջեռուցման սարքերի օգտագործումից, ինչը և հանգեցնում է լորձաթաղանթի չորացման։ Սա իր հերթինօրգանիզմը դարձնում է  ավելի հասանելի վնասակար միկրոբների և վիրուսների համար: Օրական 5 բաժակ մաքուր ջուրն ավելի կքչացնի գրիպով հիվանդանալու հավանականությունը:

600x580

7. Սեռական ակտիվություն

Սեռական հարաբերություններն ընդունակ են շատացնել հակամարմիները, որոնք խթանում են իմունիտետը: Բացի այդ՝ սեքսը մարդուն ստիպում է շնչել ավելի հաճախ, ինչը բարձրացնում է թոքերի օդափոխանակությունը։ Վերջինս իր հերթին օգնում է խուսափել որոշ հիվանդություններից, օրինակ, բրոնխիտից:

Կանխարգելիչ միջոցները շատ կարևոր են հիվանդություններից խուսափելու համար:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 21425 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 554 անգամ
01.05.2024
Դիտվել է 331 անգամ
25.04.2024
Դիտվել է 265 անգամ
26.04.2024
Դիտվել է 225 անգամ
27.04.2024
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster