Ամանորյա դեպրեսիա. ինչպե՞ս հաղթահարել
07.01.2016
Որոշ մարդկանց համար ամանորյա շրջանը չի կապվում հաճելի ապրումների հետ: Հակառակը, տոները դեպերեսիոն ապրումների պատճառ են դառնում:
Հոգեբանները գտնում են, որ ամանորյա դեպրեսիայի խնդիրը պայմանավորված է դեպրեսիոն մարդկանց և նրանց շրջապատողների տրամադրությունների հակադրությամբ։ Եթե մինչև տոները մարդն անկումնային տրամադրությունների մեջ է, ապա տոներին վիճակն ավելի է խորանում: Երբ շուրջբոլորն ուրախանում են ու մաղթանքներ հղում, դեպրեսիվ մարդու մոտ տրամադրությունն ավելի է ընկնում, քանի որ նա զգում է իր անհամապատասխանությունը:
Բարեբախտաբար, հոգեբաններն իրենց խորհուրդներն ունեն․
Առաջինը, չի կարելի ժխտել սեփական զգացմունքները, պետք է ընդունել դրանք: Ամանորը պետք է դիմավորել այնպես, ինչպես դուք եք ցանկանում և տուրք չտալ ուրիշների ցանկությանը:
Երկրորդ հերթին, խորհուրդ է տրվում օգնել շրջապատող մարդկանց, դա օգնում է ցրվել:
Երրորդը, եթե տարին անցել է մոտ մարդու կորստով, պետք է անպայման հիշել նրան ջերմ զգացմունքներով:
Չորրորդը, հոգեբանները խորհուրդ են տալիս փորձել որևէ նոր բան: Նոր տպավորությունները լավացնում են տրամադրությունը:
Եվ, ի վերջո, մի անտեսեք մտերիմների օգնությունը։ Դրմաք հոգեբանական աջակցության համար՝ լինի դա ընկեր, թե հոգեբան:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5741 անգամ
Читать на русском
|