Կեքսեր շամպայնով և նարինջով
06.01.2016
Այս կեքսերը ստացվում են փափուկ, թեթև և հյութալի շնորհիվ օշարակի, որը պատրաստվում է շամպայնի հիման վրա:
Պատրաստման համար անհրաժեշտ են․
- Ալյուր՝ 250-300 գր - Փխրեցուցիչ՝ 2 թեյի գդալ - Կարագ՝ 180 գրամ - Ձու՝ 3 հատ - Նարինջ՝ 1 հատ - Վանիլին՝ 1 թեյի գդալ - Շաքարավազ՝ 150 գր - Շամպայն՝ 100 մլ - Մի պտղունց աղ։
Պատրաստման եղանակը․
1. Քերիչով հանում եք նարնջի կեղևը: Պատրաստում եք նարնջի հյութ, մոտավորապես 50-70 մլ:
2. Կարագը հարում եք շաքարավազով, ավելացնում ձու և խառնում:
3. Ավելացնում եք նարնջի կեղևը և հյութը, խառնում եք:
4. Այս խառնուրդի մեջ ավելացնում եք ալյուրը, փխրեցուցիչը և աղը, որոնք նախապես խառնում եք իրար հետ:
5. Հունցում եք խմորը, դնում եք կաղապարների մեջ, որոնք նախապես պատում եք կարագով կամ ձեթով: Դնում եք 180 աստիճանի տաքացված վառարանի մեջ՝ թողնելով 20-30 րոպե:
6. Փոքր տարրայիի մեջ լցնում եք շամպայնը և 3 ճաշի գդալ շաքարավազ: Եռացնում եք անընդհատ խառնելով, որպեսզի շաքարավազը հալչի: Իջեցնում եք կրակը և եփում 8-10 րոպե:
7. Պատրաստի կեքսերը զգուշորեն հանում եք կաղապարներից և դնում ափսեի մեջ: Լցնում եք օշարակը դրանց վրա և թողնում սառչեն:
Բարի ախորժակ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6374 անգամ
Читать на русском
|