Շոկոլադե-կաթնային կրեմ՝ տորթերի կամ այլ թխվածքների համար
25.12.2015
Նուրբ եփած շոկոլադով կրեմը կարելի է օգտագործել տորթերի կամ այլ թխվածքների համար:
Անհրաժեշտ բաղադրիչները․
- Շոկոլադ՝ 60-70 գր կամ կակաո՝ 1,5 ճաշի գդալ - Ձու՝ 2 հատ - Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ - Ալյուր՝ 1-2 ճաշի գդալ - Կաթ՝ 250 մլ - Կարագ՝ 30-50 գր - Վանիլին՝ մի փոքր։
Պատրաստման եղանակը․
- Խառնում եք շաքարավազը ձվի հետ:
- Կոտրատում եք շոկոլադը, ավելացնում 1 ճաշի գդալ ջուր և հալեցնում:
- Ավելացնում եք 3-4 ճաշի գդալ սառը կաթ, խառնում եք:
- Հալեցրած շոկոլադը կամ կակաոն զգուշորեն խառնում եք կաթի, շաքարավազի և ձվի հետ:
- Ավելացնում եք ալյուր, խառնում եք:
- Մնացած կաթը եռացնում եք:
- Դանդաղ ավելացնում եք ձվա-շոկոլադային զանգվածին՝ խառնելով։
- Դնում եք թույլ կրակի վրա` անընդհատ խառնելով մինչև եռալը:
- Ավելացնում եք կարագ, վանիլին:
- Հարում եք կրեմը և սառացնում:
Եվ ահա կաթնա-շոկոլադե կրեմը պատրաստ է:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 15633 անգամ
Читать на русском
|