Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Դեմքին դիմակ քսելու ճիշտ եղանակը

19.09.2015

Մի կողմից այնպիսի գործընթաց, ինչպիսին դեմքին դիմակ քսելն է, թվում է, բավականին պարզ և հասկանալի, սակայն այդ գործողության հիմնական կանոնների չիմացության պարագայում, կարող է ստացվել սպասվածից ճիշտ հակառակ արդյունք:

Այդ իսկ պատճառով այստեղ կներկայացնենք, թե ինպես է հարկավոր դեմքին տանը պատրաստված դիմակ քսել՝ ներառած այնպիսի պահեր, ինչպիսիք են դրանց պատրաստումն ու լվանալը, ինչպես նաև՝ դեմքի մաշկի նախապատրաստումը:

Մաշկի նախապատրաստումը

600x580

Հիշեք՝ դիմքին դիմակ քսել կարելի է միայն մաշկի լիակատար մաքրելուց հետո: Դա նշանակում է, որ չի կարելի դիմակ քսել դեմքի այնպիսի մաշկին, որի վրա առկա է դեկորատիվ կոսմետիկա (տոնային կրեմ, դիմափոշի և այլն), ինչպես նաև՝ այն մաշկի վրա, որը պատված է որևէ կրեմով, քանի որ այն կարող է խոչընդոտել դիմակի օգտակար նյութերի ներթափանցմանը մաշկի առավել խորքային շերտեր:

Մաշկի մաքրման համար օգտագործեք սովորական միջոցներ, որոնք ամեն օր կիրառում եք այդ նպատակներով (կաթ, լոսյոն, դեպքը մաքրող տարբեր փրփուրներ ու գելեր, կամ էլ՝ օճառ): Դեմքի չոր մաշկի պարագայում, այն դեպքում, եթե առկա չէ որևէ դեկորատիվ կոսմետիկա, բավարար է լավ լվացվել միայն գոլ ջրով:

Մաշկի մաքրելուց հետո, եթե դա անհրաժեշտ է, կարելի է կատարել դեմքի մերսում՝ օգտագործելով համապատասխան սկրաբներ:

Դիմակի պատրաստումը

600x580

Դիմակի պատրաստման համար ձեզ նախ անհրաժեշտ կլինի մի փոքրիկ թասիկ (նախընտրելի է օգտագործել ապակյա կամ ճենապակյա աման), և գդալներ (թեյի ու ճաշի), որպեսզի ընտրվեն չափաբաժինները և, իհարկե, բաղադրությունը խառնելու համար:

Որոշ դեպքերում ձեզ կարող են պետք գալ նաև այնպիսի իրեր, ինչպիսիք են փայտե ճզմիչը (մրգերը, հատապտուղները և բանջարեղենը տրորելու համար), հյութ քամող սարք, սրճաղաց և էլեկտրական խառնիչ:

Դիմակների պատրաստման համար ամենակարևորը թարմ, տնական մթերքի օգտագործումն է: Իսկ դիմակը դեմքին պետք է քսել ամնիջապես նրա պատրաստելուց հետո: Գործնականում բոլոր բնական դիմակները մեկանգամյա օգտագործման համար են և երբեք չեն պահվում հաջորդ անգամ օգտագործելու համար:

Դիմակի քսելը

600x580

Եվ այսպես, այն բանից հետո, երբ դուք մաքրել եք մաշկը և պատրաստել դիմակը, անհրաժեշտ է այն քսել դեմքին (կամ էլ մաշկի որոշակի հատվածներին, կախված նրանից, թե ինչ է նախատեսված բաղադրատոմսում): Դա կարելի է անել պարզապես ձեռքերով կամ էլ հատուկ այդ նպատակի համար նախատեսված վրձիններով և բահիկներով, որոնք կարելի է ձեռք բերել կոսմետիկայի խանութներում:

Դիմակը պետք է քսել ներքևից վերև, մերսողական գծերով՝ սկսած կզակից (եթե անհրաժեշտ է՝ պարանոցից), և ավարտել ճակատային հատվածով: Հետևեք, որպեսզի դեմքի վրայից մազերն ամբողջությամբ հեռացված լինեն, որից հետո քսեք դիմակը՝ շարժվելով սկզբում կզակից մինչև ականջների բլքակները, այնուհեև՝ շրթունքների անկյունից մինչև ականջախեցու մեջտեղը, ապա՝ քթից մինչև քունքերը, իսկ այնուհետև՝ ճակատի մեջտեղից մինչև քունքերը և գլխի մազածածկ հատվածը: Դիմակը շրթունքների ու աչքերի շրջաններում չի քսվում, բացի այն դեպքերի, երբ դա նշված է բաղադրատոմսի մեջ:

Դեմքին դիմակ քսել կարելի է, օրինակ, լոգարանում՝ հայելու առջև: Նկատի ունեցեք, որ առավելագույն արդյունավետություն ստանալու համար, դիմակը քսելուց հետո նպատակահարմար է պառկել, աչքերը փակել և թուլանալ: Ցանկալի է անգամ միացնել ինչ-որ հանգստացնող երաժշտություն: Անցանկալի է այդ ընթացքում ինչ-որ բանով զբաղվելը, քայլել և խոսել՝ դեմքին դիմակ քսած:

Եվս մեկ հանգամանք

600x580

Որոշ դիմակներ, հատկապես մրգերի ու հատապտուղների հիմքի վրա պատրաստված, ունեն հոսելու հատկություն, այդ իսկ պատճառով, որպեսզի մազերն ու հագուստը չլղոզվեն, խորհուրդ է տրվում հագնել մազերի համար նախատեսված հատուկ գլխարկներ, օրինակ այնպիսին, ինչպիսին լոգանքի գլխարկները, իսկ ուսերը և կրծքավանդակի շրջանը ծածկեք սրբիչով (այնպիսինով, որ կեղտոտվելիս ափսոսանք չզգաք):

Նաև, եթե դուք դիմակը քսած պառկել եք մահճակալի վրա, ցանկալի է, որ ձեր գլխի ու ուսերի տակն էլի ինչ-որ բան փռեք, որպեսզի դեմքից սահող զանգվածը չընկնի ննջարանային սպիտակեղենի վրա:

Դիմակը դեմքի վրա պետք է պահել ճիշտ այնքան, որքան նշված է բաղադրատոմսում: Սովորաբար այդ ժամանակը 10-30 րոպե է:

Եթե հանկարծ դիմակը սկսի շատ ուժեղ ձգել մաշկը կամ, եթե դրանից դուք այլ անհարմարություն եք զգում, ապա ավելի լավ է այն անմիջապես լվանալ:

Դիմակի լվալը

600x580

Սովորաբար դիմակները լվանում են միայն ջրով, առանց օճառի կամ լվանալու այլ միջոցների օգտագործման: Յուղոտ մաշկի պարագայում ավելի լավ է լվացվել սառը ջրով, չորի դեպքում՝ ըհդհակառակը՝ տաքով: Դիմակը հարկ է մաքրել հանգամանալի: Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև հատուկ փափուկ սպունգ, որը սկզբից պետք է թրջել, ապա դրանով հանել դիմակը դեմքի վրայից, որից հետո միայն լվացվել ջրով: Լվացվելուց հետո դիմքի մաշկին ցանկալի է քսել խոնավացնող կրեմ, որը դուք սովորաբար օգտագործում եք:

Հիմա դուք արդեն գիտեք, թե ինչպես պետք է դիմքին դիմակ քսել, ուստի ձեզ ցանկանում ենք այնպիսի որոլտի հետագա յուրացում, ինչպիսին տնային կոսմետոլոգիան է: Միշտ գեղեցիկ եղեք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12474 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 599 անգամ
15.05.2024
Դիտվել է 148 անգամ
17.05.2024
Դիտվել է 62 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster