Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Առողջ լինելու ամենաէժան եղանակը

14.07.2015

Միչիգանի համալսարի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելն այդքան էլ դժվար ու թանկ չէ։ Բժիշկները պարզապես խորհուրդ են տալիս պարբերաբար բալ օգտագործել՝ ցանկացած տեսքով։

90 օր շարունակ հետազոտողները լաբորատոր առնետներին պահել են «արևմտյան սննդակարգով»՝ ճարպերի մեծ պարունակությամբ և ածխաջրերի խելամիտ քանակով։ Դրանից հետո փորձարկվող կրծողների սննդակարիգին ավելացվել է աղացած բալի փոշի՝ սննդի մեկ տոկոսի չափաբաժնով։ Որոշ ժամանակ անց մասնագետներն առնետների մոտ արձանագրել են կենսունակության ցուցանիշների դրական տեղաշարժ։ Մասնավորապես՝ նվազել է սրտային հիվանդությունների ռիսկը, գրանցվել է խոլեստերինի պարունակության անկում, մարմնի զանգվածի, ճարպային շերտի և ներքին բորբոքումների նվազում։

Առաջ քաշելով այն թեզը, որ այդ բոլոր փոփոխությունները պայմնվորված են բալի օգտագործմամբ, գիտնականները հաջորդ փորձն են կատարել՝ այս անգամ ճարպակալմամբ և ավելորդ քաշով 10 մարդու մասնակցությամբ։ Նրանց առաջարկվել է չորս շաբաթ շարունակ օրական խմել մեկ բաժակ բալի հյութ։

600x580

Մարդկանց մասնակցությամբ փորձի արդյունքներն էլ արձանագրեցին դրական փոփոխություններ։ Նրանց օրգանիզմում նվազեց բորբոքումների, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների խթանիչների նվազում։

Արդյունքում գիրնականները եզրակացրել են․ հակաօքսիդանտներով հարուստ մթերքները, այնպիսին, ինչպիսին բալն է, ունակ են նվազեցնելու բորբոքային գործընթացները և իջեցնելու տարբեր հիվանդությունների ռիսկը։

«Բալը, համեմատած մյուս պտուղների հետ, ունի հզոր հակաբորբոքային առավելություններ, և դրանով հագեցնելով սննդակարգը, կարելի է ոչ միայն նվազեցնել ընդհանուր բորբոքային գործընթացները, այլև բորբոքումները քչացնել այն էական օրգաններում, որոնք ազդում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի վրա»,-այսպիսին էր մասնագետների եզրակացությունը։

Միաժամանակ նրանք ընդգծել են, որ բալը գործնականում հասանելի է ողջ տարին, քանի որ այն կարելի է օգտագործել թե չորացրած, թե սառեցրած, և թե որպես հյութ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9472 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է սեռական հարաբերության բացակայությունը մահացու վտանգավոր

25.03.2025
Գիտությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ սեքսը լավագույն դեղամիջոցն է։

6 սովորություն, որոնք փչացնում են ձեր ոտքերը. անմիջապես հրաժարվեք դրանցից

12.03.2025
Երազու՞մ եք գեղեցիկ, ձիգ ոտքերի մասին: Ներկայացնում ենք, թե ինչպես հասնել ձեր ուզածին: Դա շատ ավելի հեշտ է, քան թվում է:

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025
Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Ինչու չի կարելի երեկոյան յուղոտ ուտելիքներ ուտել

28.01.2025
Շատ առասպելներ կան քնելուց առաջ ուտելու մասին, սակայն փաստը մնում է փաստ. ուշ երեկոյան խորտիկները անհամատեղելի են առողջ ապրելակերպի հետ:

Մթերքներ, որոնք նպաստում են ծերացմանը

20.12.2024
Մեզնից ոչ ոք չի ցանկանում իր տարիքից մեծ երևալ: Իհարկե, գենետիկան այս հարցում կարևոր դեր է խաղում, բայց մենք կարող ենք վերահսկել ծերացման շատ գործընթացներ, այդ թվում՝ սննդակարգի միջոցով։

Գենետիկա թե հիվանդություն. փոխանցվո՞ւմ է թեփոտումը ժառանգաբար և արդյոք այն վարակիչ է

20.11.2024
Թեփը հիվանդություն չէ, այլ գլխամաշկի հիվանդության ախտանիշ կամ մաշկի բնական շերտազատման հետևանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-04-2025 09:43
Կալիֆոռնիայի 34-ամյա բնակիչ Շանել Թափերն արդեն երկար տարիներ Գինեսի ռեկորդակիր է ամենաերկար լեզու ունենալու համար: Նրա 9,75 սմ երկարությամբ լեզուն թույլ է տալիս զարմանալի հնարքներ կատարել՝ ջենգա խաղալիս բլոկներ հանել, պլաստիկ բաժակներ շրջել և նույնիսկ գդալ վերցնել՝ դրա շուրջ լեզուն փաթաթելով:
05-04-2025 09:37
Եթե դուք այրոց ունեք, ապա պետք է խուսափեք պանիր և այլ յուղալի կաթնամթերք օգտագործելուց, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել ստամոքսի դատարկումը և խորացնել ախտանիշները: Այս մասին զգուշացրել են ամերիկացի մասնագետները։
04-04-2025 10:22
Մարտի 31-ից ապրիլի 3-ը Լաս Վեգասում կայացել է CinemaCon միջոցառումը, որտեղ կինոստուդիաները հայտարարում են իրենց առաջիկա նախագծերի մասին: Փառատոնին ներկա են եղել Հալլի Բերին, Սքարլեթ Յոհանսոնը, Ջեննա Օրտեգան, Ամանդա Սեյֆրիդը, Սիդնեյ Սվինին և այլք։ Աղմկահարույց նախագծերից էին՝ «Յուրայի աշխարհ»-ի նոր մասը, Բիթլզի մասին կենսագրական ֆիլմը, նոր «Սուպերմեն» և «Ջոն Ուիքի» սփին-օֆը՝ «Բալերինա»:
04-04-2025 10:08
FetishFinder-ի հետազոտողներն ուսումնասիրել են Google-ի որոնման շաբլոնները՝ պարզելու համար, թե սեքսի որ դիրքերն են ամենաշատը հետաքրքրում մարդկանց: «Արջի գրկախառնություն» դիրքն առաջին հորիզոնականում է: Վերջին մեկ տարում դրա որոնումները աճել են 623%-ով։ Արջի գրկախառնությունը երկար, ամուր գրկախառնություն է, որն ազդարարում է մտերմության մասին: Այս դեպքում զուգընկերը ձեռքերով գրկում է ձեզ և ամուր սեղմում իրեն:
04-04-2025 10:06
Վերջերս թոշակի անցած Կանաչ բերետի կինը, ով անհետացել էր հունվարի վերջին, մեղադրվում է նրան սպանելու և մասնատելու մեջ այն բանից հետո, երբ վերջինս ասել է, որ ցանկանում է ամուսնալուծվել, հայտնել են ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի իշխանությունները, հաղորդում է NBC News-ը: 50-ամյա Շանա Քլաուդին երկուշաբթի մերժել են գրավի դիմաց ազատ արձակել այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի սպանության և 50-ամյա Քլինթոն Բոնելի մահը թաքցնելու մեջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.04.2025
Դիտվել է 1364 անգամ
31.03.2025
Դիտվել է 1223 անգամ
02.04.2025
Դիտվել է 742 անգամ
05.04.2025
Դիտվել է 472 անգամ
03.04.2025
Դիտվել է 448 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster