|
Ձեր ողնաշարը և…սմարթֆոնը
28.05.2015
Ողնաշարը, որը հենաշարժական ապարատի կրող մասն է, աննախադեպ ծանրաբեռնվածություն է կրում IT-տեխնոլոգիաների ներկա դարաշրջանում:
Ինչո՞ւ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ դիրքով եք դուք հիմա կարդում այս հոդվածը. շատերը քայլելով՝ նայելով սմարթֆոնոին: Ի՞նչ դիրքում է գտնվում ձեր ողնաշարն այս պահին, ի՞նչ է կատարվում պարանոցի հատվածի հետ:
Գիտե՞ք արդյոք, որ սմարթֆոնի էկրանին նայելու համար կռանալով՝ մարդը ողնաշարի համար ստեղծում է լրացուցիչ մինչև 27 կգ ծանրաբեռնվածություն:
Մարդիկ օրական միջինը 2-4 ժամ անցկացնում են սմարթֆոնի էկրանին կռացած: Իսկ շատերն էլ օրվա կեսն անցկացնում են էկրանի մոտ: Այս խնդիրը հետազոտած ԱՄՆ վիրաբուժները համողված են, որ այդպիսի անբնական դիրքը երկարաժամկետ վնաս է հասցնում ողնաշարին և մարդու ողջ հենաշարժական համակարգին:
Հասուն մարդու գլուխը կշռում է միջինը 4,5 – 5,5 կգ. հենց այդպիսի քաշ է պահում ողնաշարը, երբ մարդը նստած կամ ուղիղ կանգնած է: Գլխի թեքությունը ավելացնում է քաշը, ինչը ևս ողնաշարը ստիպված է պահել:

Այդ ծանրաբեռնվածությունը փորձում է իր վրա վերցնել հենաշարժական ապարատը, հատկապես՝ ոտքերն ու դրանց միացումները: Գլխի 15 աստիճանով թեքվելը ծանրաբեռնվածությունն ավելացնում է մինչև 12 կգ, 30 աստիճան թեքության դեպքում՝ 18 կգ: Իսկ եթե գլուխն ավելի ներքև՝ 60 աստիճանով թեքեք, ապա ողնաշարի վրա ընկած ծանրաբեռնվածությունը կհասնի մինչև 27 կգ-ի: Շատերը սմարթֆոնի էկրանին նայելիս կռանում են հենց 60 աստիճան: Դրա արդյունքում ոչ միայն ցավեր կարող են առաջանալ պարանոցի շրջանում, այլև խաթարվում է մկանների, ջիլերի, միացումերի, ողջ հենա-շարժական ապարատի առողջությունը:
Կարևոր է հետևել, որ թիակները, ուսերը և մեջքը գտնվեն մեկ հարթության վրա: Լարեք ձեռքերը՝ սմարթֆոնը վերև բարձրացնելով, և ձեր ողնաշարը իրեն լավ կզգա:
Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11724 անգամ
Читать на русском
|