Այո, թե ոչ․ մարզադահլիճում դիմահարդարված լինելու կողմն ու դեմը
25.05.2015
Թերևս բոլորին է հայտնի, որ մարզումներից առաջ դիմահարդարվելը լավ գաղափար չէ, սակայն արդյո՞ք պետք է որդեգրել բոլորովին հակառակ ուղղությունը և դեմքը թողնել բնական վիճակով։
Որպեսզի դիտարկենք մարզադահլիճում դիմահարդարանքի առկայության նպատակահարմարությունը առաջակում ենք ծանոթանալ «կողմի» և «դեմի» մի քանի դրսևորումերի հետ, իսկ դրանից հետո թե ինչպես վարվել՝ ինքներդ կորոշեք։
Կողմ
-Թեթև դիմափոշին և ունքերի համար գելը, որոնք թույլ կտան դրանց ուենալ հավաք տեսք, տվյալ պարագայում համարվում է բավականին հարմար դիմահարդարանք։
-Բացի այդ, դեմքի համար ձեզ հակավոր են հիգիենիկ անձեռոցիկներ, որոնցով նպատակահարմար է սրբել դեմքի քրտինքը։
-Թեթև, ջրադիմացկուն տուշը նույնպես կարող է տեղ գտնել ձեր մարզական կերպարում։
Դեմ
-Ճոխությունն այստեղ անպատեհ է։ Պարապմունքի ժամանակ մեր ծակոտիներն ընդլայնվում են, որպեսզի մաշկի միջից դուրս թողնեն քրտինքը։ Դրա հետ մեկտեղ, ծակոտիների մեջ մտնում է տոնային կրեմը և այն ամենը, ինչը կլինի մեր դեմքի վրա։
-Չարժե քսել նաև վառ կոսմետիկա։ Առնվազն այն բանի համար, որ ամենապարզ վարժությունն անելիս անգամ մեծ է հավանականությունը, որ կփչացնեք ձեր արտաքին տեսքը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9398 անգամ
Читать на русском
|