Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Աջակցում ենք «Genealogy»-ին․«Face the shadow» երգի cover տարբերակի հեղինակներ

16.05.2015

Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը մայիսի 19-ին կմասնակցի առաջին կիսաեզրափակիչին:

Ըստ վիճակահանության՝ հայ մասնակիցը հանդես կգա Սերբիայի, Դանիայի, Բելառուսի, Ռումինիայի, Ալբանիայի, Վրաստանի, Հուգարիայի ներկայացուցիչների հետ միասին նույն օրը: Մրցույթի առաջին մասում ելույթ կունենան ևս ութ մասնակիցներ: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին:

Իսկ մինչ այդ «Genealogy»-ին նախապատրաստական աշխատանքներ է տանում, մասնակցում փորձերի, հանդիպումների։ Մասնավորապես մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել է հանդիպում հայ երգիչների հետ։ Մասնակիցներին ողջունելու են եկել Ավստրիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիացի լրագրողներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ:

«Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ՝ խմբի անդամները ձայնագրել ու նորովի ներկայացրել են երգչուհիներ Ինգա ու Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված ու ճանաչված «Մենք ենք մեր սարերը» երգը:

LADYNEWS.amհաղորդել է, որ մի խումբ երիտասարդ կատարողներ՝ Նարե Համբարձումյանը, Տիգրան Քախվեջյանը, Անահիտ Պետրոսյանը, Մերի Ավետիսյանը և Գագիկ Խաչատուրյանը, սեփական նախաձեռնությամբ, ի սատարումն հայ մասնակիցների, ձայնագրել են «Genealogy»-ի «Face the shadow» երգի իրենց տարբերակը (տես՝ LADYNEWS․TV-ում), որի հիման վրա տեսահոլովակ նկարահանել։ Վերջինս լայն ընդունելություն գտավ համացանցում, երիտասարդ երգիչները հաշված ժամերի ընթացքում ճանաչում ձեռք բերեցին, տարբեր հեռուստահաղորդումների մասնակցության հրավերներ ստացան, տեսահոլովակը հեռարձակվեց Արմնյուզ և Դար 21 հեռուստաընկերություններով։

Այսօր LADYNEWS.am-ի հյուրասրահում են «Face the shadow» երգի cover տարբերակի հեղինակները։

600x580

-Ինչպե՞ս ծնվեց ձեր այս գաղափարը։

Գագիկ Խաչատուրյան-Ամեն ինչ սկսվեց շատ պատահական: Դեռևս անցած տարի, լսելով Արամ MP3-ի երգը, որոշեցինք ստեղծել նրա երգի cover տարբերակը: Եղան շատ դրական արձագանքներ, և մենք որոշեցինք դա ավանդույթի վերածել: Այս հոլովակով նաև կոչ ենք հղում բոլորին՝ աջակցել «Genealogy» -ին։

-Ո՞րն է պատճառը, որ չեք միավորվում և ներկայանում որպես մի խումբ։

Գ․Խ․ - Պատասխանը շատ պարզ է: Մեզանից յուրաքանչյուրն անհատ երգիչ է և ծավալում է իր սեփական երաժշտական գործունեությունը: Մենք խումբ չենք, մենք թիմ ենք: Հավաքվում ենք ամեն տարի և ներկայացնում Եվրատեսիլի երգի cover տարբերակը։ 

-Ու՞մ հետ կցանկանայիք զուգերգ կատարել։

Տիգրան Քախվեջյան - Սթիվի Ուոնդերի։ Ինձ շատ է դուր գալիս նրա ձայնը։ Նաև շատ կցանկանայի երգել Պիտեր Գաբրիելի հետ։ Իսկ հայաստանյան երգիչներից շատ կուզեի երգել Ինգա Արշակյանի կամ Արամ MP3-ի հետ։

Մերի Ավետիսյան - Դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ (ծիծաղում է):

Անահիտ Պետրոսյան  - Ես մանկուց անընդհատ լսում և շատ սիրում եմ Քրիստինա Ագիլերայի և Բրայան Մքնայթի երգերը։ Շատ կցանկանամ մի օր նրանց հետ երգել։

Նարե Համբարձումյան -Ես տարբերվելով ընկերներիցս, կթվեմ դասական երգիչների անուններ՝ Դոմինգո, Բոչելլի ․․․ Նաև նշեմ, որ երբ ունենամ իմ մենահամերգը, անպայման զուգերգ եմ կատարելու մայրիկիս հետ։ Դա իմ երազանքներից մեկն է։ (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Քրիստինե Սահակյանի դուստրն է․ հեղ․)։

Գագիկ Խաչատուրյան - Ես կարծում եմ, որ նախ պետք է հասնեմ համաշխարհային աստղերի մակարդակին և նոր մտածեմ նրանց հետ երգելու մասին։ Դա իմ նպատակներից մեկն է։

 600x580

-Ինչպե՞ս եք որոշում ամեն ելույթից առաջ ձեր բեմական ոճը։

Տ․ Ք․ - Դա կախված է երգից։ Եթե հայկական եմ երգելու, ապա դասական, իսկ եթե, ասենք, ջազ կամ փոփ-ռոք ժանրի մեջ է կատարումս, ապա ավելի ազատ եմ հագնվում։

Գ․ Խ․ - Ինձ մոտ էլ է ընտրությունս կապված երգի հետ, բայց ընդհանուր ոճս չի փոխվում։ Մի անգամ դասական համերգի ժամանակ էլ պատահել է, որ կեդերով եմ դեմ բարձրացել (ծիծաղում է)։

Ան․ Պ․ - Ես բեմում շատ տարբեր կարող եմ լինել։ Մի օր կարող եմ պատառոտված ջինսերով դուրս գալ և ռոք երգել, իսկ հաջորդ օրը երկար զգեստով բարձրանալ բեմ ու դասական կատարել։

Ն․ Հ․ - Ինչպես արդեն նշվեց, ոճն ուղիղ կապված է երգի հետ։ Ես կարող եմ անգամ երգի բառերից ելնելով հագուստ ընտրել։ Առաջին նախապայմանը երգն է, հետո վայրը, որտեղ երգելու եմ։

-Երբևէ փորձե՞լ եք ստեղծագործել։

Տ․ Ք․- Իհարկե։ Քանի որ դիզայներ եմ, ամեն օր ստեղծագործում եմ։

Գ․ Խ․ - Այո իհարկե։ Հենց մեր այս կատարման մեջ էլ մաս կա, որն ինքս եմ գրել։

Ան․ Պ․ - Ես մի քանի տարի առաջ, երբ 13-14 տարեկան էի, գրում էի բանաստեղծություններ։ Հեղինակել եմ նաև մանկական Եվրատեսիլին մասնակցած իմ երգի երաժշտությունը և բառերը։

Մ․ Ավ․ - Ես փորձել եմ երգեր գրել։ Ասում են, թե ստացվում է։ Բայց չգիտես, թե
ինչու՝ միշտ կիսատ է մնում։ Հուսամ, որ դա իմ խիտ գրաֆիկի, գործերի հետ է կապված և մոտակայում պատրաստվում եմ ավարտել դրանք։

Ն․ Հ․ - Ես, որպես այդպիսին, լուրջ ստեղծագործություն չունեմ գրած։ Փոքր տարիքում բանաստեղծություններ գրել եմ։ Անգամ իմ դպրոցը բրոշյուր տպագրեց, որոնց մեջ իմ բանաստեղծություններն էլ կային։

600x580

-Ի՞նչից եք պատրաստ հրաժարվել հանուն երգի։

Մ․ Ավ․ - Հարկ եղած դեպքում սիրածս մասնագիտության համար ամեն ինչ պատրաստ եմ թողնել։

Գ․ Խ․ - Իմ կյանքում կան հաշված մարդիկ, որոնց համար ես ամեն ինչի պատրաստ եմ, անգամ՝ երգելուց հրաժարվելուն։

Ան․ Պ․ - Ամեն ինչից: Նույնիսկ իմ սիրած մարդուց։ Եթե նա ինձ սիրում է, պետք է ինձ ընդունի այնպես, ինչպիսին ես կամ։ Իհարկե՝ նաև այնպիսի ուտելիքներից, որոնք կխանգարեն իմ կարիերային։

Ն․ Հ․ - Երգի համար կարելի է հրաժարվել բազում բաներից։ Ես աչքիս առաջ ունեմ իմ մայրիկի փորձը․ օրինակ՝ ընկերներիդ հետ չգնալ երեկույթի, որովհետև ծուխը վնաս է ձայնալարերին։

Տ․ Ք․ - Եթե իմանամ, որ մեծ հաջողությունների կհասնեմ, միգուցե, նույնիսկ, անձնական երջանկությունից։

-Որպես անհատ երգիչ, ո՞ր ոճում եք նախընտրում ստեղծագործել

Տ․ Ք․ - Դասական, ջազ-ռոք, որովհետև այդ ժանրերը համահունչ են իմ ոգուն և ներաշխարհին։

Մ․ Ավ․ - Այն ժանրը, որով կուզեմ ստեղծագործել, ցավոք, Հայաստանում այդքան էլ ընդունված չէ։ Շատ քիչ են հայերեն երգերը։ Դա ջազ-սոուլն է։

Գ․ Խ․- Փոքր ժամանակ միայն ժողովրդական երգեր էի երգում։ Անցավ մի քանի տարի, և ես սկսեցի փոփ – ջազ – սոուլ ժանրերով հետաքրքվել։ Չես կարող բոլոր ժանրերում լինել կատարյալ։ Շարունակելու եմ փոփ-ջազ ոճերում։

Ան․ Պ․ - Ես նույնպես՝ ջազ-փոփ։ Այդ երաժշտությունը իմ արյան մեջ է։ Ես սկսել եմ երգել 2 տարեկանից, և հենց այդ ժամանակից էլ մեր տանն այդ ոճի երաժշտություն է հնչել։

Ն․ Հ․ -Ես մեծացել և ապրել եմ դասական ոճի շրջապատմամբ։ Ընտանիքում միշտ դասականն է հնչել։ Ազատ ժամանակ դա եմ լսում։ Բայց ընկերներիս նման ինձ տեսնում եմ ջազ-փոփ ոճում։

600x580

-Որտե՞ղ եք ձեզ տեսնում 5 տարի անց։

Գ․ Խ․ - Ծնված օրվանից իմ ամեն քայլը նախապես մտածված է։ Այժմ ես ինչի որ հասել եմ, դա էլ եղել է իմ գծած ուղու մեջ։ Հինգ տարի հետո ես կլինեմ մի կետի վրա, որի մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել։

Ան․ Պ․ – Ներկայումս երաժշտական գործունեությունս փորձում եմ ծավալել Հայաստանում, բայց հինգ տարի հետո ինձ երկրի սահմաններից դուրս եմ տեսնում։

Տ․ Ք․ - Ես սովորում եմ ՀՊՃՀ-ում, ապագաս տեսնում եմ դիզայներության մեջ:

Ն․ Հ․ – Անահիտի նման կպատասխանեմ, քանի որ ինձ արտերկրում եմ տեսնում։

Մ․ Ավ․ – Ես մտադրություն ունեմ դառնալ ապագա քննիչ և հինգ տարի հետո ինձ այդ ոլորտում եմ տեսնում։ 

Հարցազրույցը և լուսանկարները՝ Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10503 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։ Ահա այն սխալները, որոնք դիզայները համարում է անընդունելի:

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2025 11:00
Ռացիոնի կալորիականության սահմանափակում չունեցող ինտերվալային սովը չի բարելավում սրտանոթային առողջության և արյան գլյուկոզայի վերահսկողության ցուցանիշները։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամ-Ռեբրյուկեի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։ 
06-11-2025 05:11
Ֆրանսիայի առաջին տիկինը բացահայտ ասել է իր սիրելիներին, որ անհանգստանում է նրանից, թե ինչպիսի տեսք ունի հագուստով։ Նախկին արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիի խոսքով՝ Բրիջիտ Մակրոնը վախենում է, որ իր տաբատի ոտքերի միջև եղած անհաջող ծալքը կարող է խթանել անհեթեթ լուրերը, թե իբր նա ծնվել է որպես տղամարդ։ Այս դավադրության տեսությունը, որը տարածվել է սոցիալական ցանցերում մի քանի տարի առաջ, լուրջ հարված է հասցրել Ֆրանսիայի նախագահի կնոջ հոգեկան առողջությանը, RTL ռադիոկայանին ասել է Դյուպոն-Մորետին:
06-11-2025 04:19
Նյարդերի վնասվածքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, ընդ որում, օրգանիզմի արձագանքները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։ Այս եզրակացությանն են եկել ՄաքԳիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտողները պարզաբանել են, որ իմունային համակարգի փոփոխությունները կարող են բարձրացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ տագնապայնությունը և դեպրեսիան։
06-11-2025 03:26
«Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է։ Նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
06-11-2025 02:30
BBC Radio 4-ի եթերում դերասանուհի Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։ Կիրան կարծում է, որ այսպես նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում են իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 1310 անգամ
03.11.2025
Դիտվել է 582 անգամ
05.11.2025
Դիտվել է 277 անգամ
04.11.2025
Դիտվել է 271 անգամ
06.11.2025
Դիտվել է 226 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster