Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կինը պետք է զգա, որ իր կողքին տղամարդ կա. Քրիստինե Սահակյան

05.09.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Քրիստինե Սահակյանը:

-Ե՞րբ և ինչպե՞ս եք կատարել ձեր առաջին քայլերը երաժշտական ասպարեզում:

-Երաժշտության ասպարեզում առաջին քայլերս կատարել եմ 7-8 տարեկանից, երբ սկսեցի հաճախել երաժշտական դպրոց: Մեր ընտանիքում երաժշտական դպրոց հաճախել ենք բոլորս, նաև` քույրս և եղբայրս: Հաճախում էինք և սպորտի, և երաժշտության: Դա, կարելի է ասել, բնականոն աճի ընթացք էր: Երաժշտական դպրոցում հաջողություններս այնքան լավ էին, որ պարտադիր պետք է մասնակցեի բոլոր տարեվերջյան համերգներին և դաշնամուրից, և վոկալից: Երաժշտականում այնպես դասավորվեց, որ դաշնամուրիս ուսուցչուհին ասում էր պետք է դաշնակահարուհի դառնամ, վոկալիս ուսուցչուհին պնդում էր` պետք է երգես, իսկ դիրիժորությանս դասատուն` դիրիժոր դառնաս: Երևի թե հաջող էր ստացվում, դրա համար ձգտում էին, որ ես հենց իրենց դասավանդած ուղղությամբ շարունակեմ:

-Իսկ որո՞նք էին ձեր երազանքներն այդ շրջանում:

-Երբ խաղում էի, սիրում էի բեմը, բեմի վրա ապրած զգացումները: Հեռուստացույց դիտելիս, ինձ թվում է, բոլոր մանուկների մեջ էլ երազանք է ծնվում երբևիցե բեմ բարձրանալու, երգելու: Հետաքրքիր է, բայց կոնկրետ երազանք երբևէ չեմ ունեցել, բնականոն հունով գնացել եմ: Դրել եմ օրվա պահանջը, առաջադրանքը և առաջ եմ շարժվել:

600x580

-Փոքր ժամանակ կա՞ր ինչ-որ մասնագիտություն, որ նախընտրելի էր:

-Մանկուց մտածում էի, որ պետք է բժշկուհի դառնամ: Մայրս նույնպես բժշկուհի է ուզեցել դառնալ, բայց այնպես է ստացվել, որ այդ մասնագիտությամբ չի շարունակել: Ինձ թվում էր, որ ես էլ պետք է բժշկության ճանապարհն ընտրեմ, որովհետև դպրոցում սիրում էի այդ մասնագիտության հետ կապված առարկաները` քիմիա, կենսաբանություն: Բայց պատահեց այնպես, որ երգարվեստի ուղղությունն ընտրեցի:

-Քրիստինե, կա՞ն հաճույքներ, որոնցից դուք ձեզ զրկում եք հանուն երգեցողության:

-Այո, իհարկե: Կան, ասենք, որոշակի սեզոնային մրգեր, որոնք ձայնալարերի վրա բացասական են ազդում, օրինակ` ելակը, թութը: Դասատուս ինձ խորհուրդ էր տալիս ձեռնպահ մնալ դրանցից: Շատերի մոտ հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ չի կարելի թութ ուտել: Պարզվում է, որ այն իր վրա ունի փոքր աղվամազիկներ, որոնք նստում են ձայնալարերի վրա, ինչից ձայնը ծանրանում է, իսկ երգելը` դժվարանում: Նույնը ելակի դեպքում է: Նաև մածունը, որը ես այդքան սիրում եմ: Այն հանգստացնող հատկություն ունի և ձայնալարերը նստեցնում է:

600x580

-Ի՞նչ է ձեզ համար երջանկությունը:

-Երջանկությունը դա պահի զգացողություն է: Այն պահը, որը քեզ մեծ լիցքեր է բերում, ադրենալին հաղորդում, և դու թեթևություն ես զգում: Օրինակ՝ երաջինկ ես երեխայի ծնունդով, ինչն անբացատրելի է: Երջանիկ ես հաջող ելույթի հաջող ավարտով, երբ լսում ես դահլիճում ներկաների ծափողջյունները և գոհունակության խոսքերը: Երջանկությունն իրավիճակ է, բայց անընդհատ երջանիկ լինել, ինձ թվում է, անհնար է:

-Ի՞նչ եք կարծում, ընտանիքում տղամարդն ու կինը կարո՞ղ են հավասար իրավունքներ ունենալ:

-Գիտեք, ես գտնում եմ, որ ընտանիքում յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը: Երբեք կինը չի կարող կատարել այն գործառույթները, վերցնել իր վրա այն հոգսն ու պարտականությունը, որը կատարում է տղամարդը, և` հակառակը: Գտնում եմ, համենայնդեպս, ցանկալի է, որ կինը զգա` իր կողքին տղամարդ կա, ում վրա կարելի է հույս դնել, հենվել, շատ հարցերում ինքը քեզ օգնական է, և իհարկե, որի խոսքը պետք է դեր ունենա ընտանիքում: Իսկ դու` առաջնորդվես դրանով:

600x580

-Ինչի՞ց եք կյանքում ամենաշատը վախենում:

-Միանշանակ` հարազատների կորստից և պատահական աղետներից, որոնց ոչ մեկն էլ պատրաստ չէ:

-Քրիստինե, կյանքում ձեզ տրված ամենամեծ նվերը ո՞րն է եղել:

-Բնականաբար` երեխաներիս ծնունդը, որը շատ մեծ նվեր եմ համարում: Յուրաքանչյուր կին երազում է երեխա ունենալ և մայր դառնալ:

-Ո՞րն է ձեր երբևէ խաղացած ամենասիրելի դերը:

-Խաղացած դերերիցս ոչ մեկը չեմ ուզում առանձնացնել, որովհետև բոլորն էլ յուրովի սիրում եմ: Երբ դերը ստանձնում ես, արդեն սիրով ես այն կատարում: Եվ Փառանձեմն եմ սիրում, և «Աիդայի» Ամներիսը (տեսանյութը` LADYNEWS TV-ում), և «Տրուբադուրի» Ազուչենան, Ալմաստը յուրովի և բարդ կերպար է… Մի խոսքով` չկա այնպիսինը, որը չեմ սիրում: Երբ սիրով ես խաղում, քոնն ես մեջը ներդնում, որպեսզի կարողանաս հանդիսատեսին հաղորդել զգացածդ: Ցավոք սրտի, մեր օպերային թատրոնի երգացանկն այսօր սահմանափակ է, և շատ դերերգեր կան, որ կցանկանայի կատարել, սակայն առիթը չկա: Այդուհանդերձ, որ հերոսուհուն էլ մարմնավորեմ` դա կանեմ նույն սիրով և չեմ առանձնացնի:

600x580

-Երբևէ Հայաստանից դուրս աշխատելու հրավերներ եղե՞լ են և եթե այո, ապա ո՞րն է եղել ձեր մոտեցումը:

-Արտերկրից աշխատանքի հրավերներ ունեցել եմ, բայց դրանք պայմանավորված են եղել երկարաժամկետ պայմանագրերով, որոնք այդ տարիներին հարմար չէին` ընտանիքիս հետ կապված: Ընդունել եմ այն հրավերները, որոնք ենթադրել են մեկանգամյա համերգային կատարում, մեկանգամյա ներկայացման մասնակցություն: Երեք, հինգ տարով պայմանագրերի առաջարկները մերժել եմ, քանի որ չէի կարող ընտանիքիցս հեռու գտնվել:

-Արտերկրում խաղացած բեմերից որտե՞ղ են ձեզ ամենաջերմն ընդունել:

-Յուրաքանչյուր տեղ յուրովի է, տարբեր երկրներում տարբեր է նաև հանդիսատեսը: Սակայն, եթե անկեղծ լինեմ, ամենաջերմ և ամենախիստ հանդիսատեսը Գերմանիայում է: Նրանք երաժշտությունը յուրովի են ընկալում:

600x580

-Ինչպե՞ս եք հաղթահարում ձեր առջև առաջացած արգելքները:

-Գիտե՞ք, ես իմ առաջ արգելք, կարծես, չեմ տեսնում: Տեսնում եմ խնդիրը և գտնում դրա լուծումը: Եթե դու ինքդ քո առջև խնդիր ես դնում, ապա անպայման լուծումը կգտնես: Ուղղակի պետք է համբերատար լինել և այն ժամանակահատվածը, որը քեզ տրված է, արդյունավետ օգտագործել: Եթե պետք է օրվա մեջ 5 ժամ տրամադրել, տրամադրում ես 5 ժամ, իսկ եթե 1 ժամ տրամադրելով կհասցնես, շատ ավելի լավ: Պետք է ինքդ գտնես, թե ինչպես լուծել ծառացած խնդիրը:

-Եթե ամեն ինչ սկզբից սկսելու հնարավորություն լիներ, ինչ-որ բան կցանկանայի՞ք փոխել:

-Երևի թե` ոչ:

600x580

-Եվ վերջում, որպես դասախոս, մեկնարկած ուսումնական տարվա առիթով ի՞նչ կցանկանայիք մաղթել ուսանողներին:

-Ուսանողներին կցանկանայի ասել, որ իրենց ուսման յուրաքանչյուր օրը և ուսման տարիները գիտակցված օգտագործեն: Գիտակցելով, թե ինչու են ընտրել հենց այդ մասնագիտությունը, իրենց առջև նպատակներ դնեն և տան դրանց լուծումները: Եթե մասնագիտությունն ընտրում ես, պետք է սիրես այն և գիտակցես, թե ինչու ես այդ քայլին գնում: Առավել ևս` երգարվեստում պատահական չես կարող գտնվել: Անպայման պետք է սիրես, աշխատես և հասնես նպատակներդ, այլապես` անելիք չունես:

Հարցազրույցը` Նորայր Զորյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12429 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-03-2026 10:33
Ամենօրյա սննդակարգում ներառված սննդամթերքները կարող են վնասակար լինել մեր առողջության համար: Սննդաբանները զգուշացնում են, որ սննդամթերքների մեջ թունաքիմիկատների ամենաբարձր մակարդակը պարունակում է ելակը: Մրգերի մեջ առկա թունաքիմիկատների մնացորդները կարող են խանգարել հորմոնների արտադրությանը և կուտակվել օրգանիզմում՝ մեծացնելով առողջության վրա բացասական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, շշալցված ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոպլաստիկ։ Դեռևս ուսումնասիրվում է այս մասնիկների հնարավոր բացասական ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի վրա:
06-03-2026 10:27
Դիզայներ Արմինե Օհանյանի և ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի կողմից հիմնադրված HAYELI հայկական ապրանքանիշը Փարիզի նորաձևության շաբաթում ներկայացրեց իր «Self Reflection» հավաքածուն։ Վերջինս ամբողջությամբ պտտվում է ուրվագծի կոշտ ճարտարապետության և նյութերի թափանցիկության միջև եղած հակադրության շուրջ։ Մի շարք կերպարներ առանձնանում են քանդակային ձևերով՝ ընդգծված ուսեր, երկրաչափական գծեր և կորսետային կառուցվածքներ։
06-03-2026 10:22
Գիտնականները պարզել են, որ օրաբաժնում տարբեր տեսակի ճարպերի հարաբերակցությունն անմիջականորեն ազդում է իմունային բջիջների ուժի և օրգանիզմի վարակների ու ուռուցքների դեմ պայքարելու ունակության վրա: Քվինսլենդի համալսարանի գիտնականների միջազգային խմբի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ սննդային ճարպերի կազմը կարող է փոխել իմունային համակարգի հիմնական բջիջների՝ T բջիջների կառուցվածքը և կայունությունը:
06-03-2026 03:53
Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է Կալիֆոռնիայում՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար, հաղորդում են TMZ-ն ու Variety-ն: Աղբյուրների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Ժամը 3:00-ի սահմաններում 44-ամյա երգչուհին տարվել է ոստիկանական բաժանմունք և հարցաքննվել:
06-03-2026 01:50
Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրվել է Isabel Marant–ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը ներկա են եղել Դիանա Կրյուգերը, Ելենա Պերմինովան, 2000-ականների սուպերմոդել Էրին Ուոսոնը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, և այլ հյուրեր, իսկ Իրինա Շեյքը քայլել է ցուցադրության պոդիումով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 1326 անգամ
01.03.2026
Դիտվել է 1184 անգամ
02.03.2026
Դիտվել է 330 անգամ
03.03.2026
Դիտվել է 259 անգամ
04.03.2026
Դիտվել է 248 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster