Բարձրակրունկների ազդեցությունը ոտքերի վրա
28.04.2015
Բարձր կրունկների վրա մի քանի ժամ անցկացնելն իսկական տանջանք է մեր ոտքերի համար: Ոտքերը գտնվում են անբնական դիրքում. բարձրացված կրունկ` ինչը ոտնաթաթն ուղղում է դեպի ներքև:
Կոշիկի քիթը սեղմում է մատները և անհրաժեշտ տարածություն չի մնում, այդ իսկ պատճառով` ոտնաթաթի ձևը սկսում է փոփոխվել: Մի քանի տարի բարձր կրունկներով քայլելուց հետո ոտքերն անկարող են դառնում գործել անհրաժեշտ կարգով:
Ինչպե՞ս դա հաղթահարել:
Վարժություններ ոտքերի համար
Օգտակար է հանել կոշիկները և ակտիվորեն շարժել մատները: Ամռանը ոտաբոբիկ քայլեք խոտերի, ավազի, քարերի վայով: Ոտքերին հանգիստ տվեք: Եթե հնարավորություն լինի` կրեք հարմարավետ, լայն, տափակ տակերով կոշիկներ: Ցածրակրունկ կոշիկները ներդաշնակ են նայվում երկարափեշ շրջազգեստի հետ: Գնեք երկարափեշ կիսաշրջազգեստ և տափակ կոշիկներ. այս համադրությունն այժմ շատ նորաձև է: Բարձրակրունկների վրա անցկացրած երկար օրվանից հետո, կատարեք թուլացնող մերսումներ:
Նոր կոշիկի ընտրությունը
Խանութ նպատակահարնար է գնալ օրվա երկրորդ կեսին, երբ ոտքերը մի փոքր հոգնած և ուռած են, ոտնաթաթը դարձել է ավելի տափակ և լայն: Կոշիկը, որը դուք կընտրեք օրվա երկրորդ կեսին, հետագայում ավելի հարմարավետ կլինի: Նկատի ունեցեք, որ կաշվե կոշիկները միշտ որոշ չափով լայնանում են, իսկ կաշվին փոարինիչներն ու ռետինը` երբեք:
Ուշադրություն դարձրեք կրունկին
Ընկրեք կայուն կրունկներ: Կոշիկի կրունկը պետք է լինի լայն և կենտրոնում տեղակայված: Ամենակարևորը` կարիք չկա խելքահան լինել բարակ կրունկների համար: Նույնիսկ հինգ սանտիմետրանոց կրունկները կարող են հանգեցնել հարթաթաթության ձևավորման, իսկ յոթ սանտիմետրանոցը կարող է վնասել աքիլեսյան ջիլը և ընկնելու դեպքում պատճառել այլ վնասվածքներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7431 անգամ
Читать на русском
|