Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025

Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Նեյլոնե բարակ գուլպաներն ավելի երկար կծառայեն, եթե իմանաք դրանք խնամելու մի քանի հնարքներ: Մեր մայրերն ու տատիկները կիրառում էին այս տեխնիկան, և այժմ դրանք հայտնաբերում է նոր սերունդը՝ պատրաստակամորեն տարածելով սոցիալական ցանցերում:

Մեր օրերում կանացի գուլպաները դարձել են ավելի շատ զարդ և հակառակ սեռի ներկայացուցիչներին գայթակղելու պարագաներից մեկը, թեև դրանք ի սկզբանե ստեղծվել են որպես տաք հագուստ: Այս աքսեսուարն ակնհայտորեն ամեն օրվա համար չէ, ուստի կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ վարվել գուլպաների հետ, որպեսզի դրանք հնարավորինս երկար պահպանվեն:

Սառեցախցիկը կերկարացնի ձեր գուլպաների կյանքը

600x400

Գուլպաների կյանքը երկարացնելու համար դրանք դրեք սառնարանի սառեցախցիկում: Այդյոք սա հավերժ կերկարացնի՞ դրանց կյանքը։ Ոչ։ Բայց դրանք առաջին իսկ օրը պատռվելու փոխարեն ավելի երկար կծառաեն։

Ինչու՞ պետք է սառեցնել գուլպաները (ի դեպ, նեյլոնե զուգագուլպաները նույնպես): Ըստ դեռևս մեր տատիկներին հայտնի մեթոդի՝ սառցախցիկում ցածր ջերմաստիճանը պահպանում է զուգագուլպաների մանրաթելերի առաձգականությունը, ինչը կանխում է պատռվածքները:

Ինչպե՞ս սառեցնել գուլպաները և զուգագուլպաները: Խորհուրդ է տրվում դրանք թրջել, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և սառեցնել ամբողջ գիշեր՝ առավելագույն ամրության համար։ Առավոտյան դրանք պետք է հանել, հալեցնել և չորացնել սենյակային ջերմաստիճանում։ Այս պրոցեդուրան կատարվում է մեկ անգամ և կրկնելու կարիք չկա։

2015 թվականին Good Housekeeping ամսագիրը փորձարկեց այս տեսությունը և քիչ տարբերություն գտավ այն զուգագուլպաների, որոնք սառեցվել էին մինչև հագնելը, և նրանց միջև, որոնք հագնում էին անմիջապես գնելուց հետո: «Մենք գործվածքի ամրության մեջ էական տարբերություն չենք գտել երկու տեսակի զուգագուլպաների միջև», - նշել են հետազոտողները: Նրանք ավելացրել են, որ թե՛ ջերմաստիճանը, թե՛ խոնավությունը կարող են ազդել մանրաթելերի ամրության վրա։

Այդուհաներձ, ամսագրի ընթերցողները հեղեղել են հոդվածն այն մեկնաբանություններով, թե իրանցից քանիսն են օգտագործում այս միջոցը, իսկ ոմանք նույնիսկ իրենց գուլպաները պահում են սառնարանում, և դա իսկապես դրանց ավելի ուժեղ է դարձնում:

Թաց ձեռքերը կօգնեն գուլպա հագնելիս

600x400

Գուլպաները հեշտությամբ հագնելու և պատռվածքից խուսափելու համար ձեռքերը թրջեք ջրով։ Ըստ բլոգերների, ովքեր առաջարկում են այս մեթոդը, թաց ափերը թեթև կպչում են այն նյութին, որից պատրաստված են գուլպաները, ինչը թույլ է տալիս հեշտությամբ քաշել դրանք: Սա ոչ միայն կկանխի թելերի քաշվելը, այլ նաև կօգնի խուսափել եղունգների կոտրվածքից։

Լաք՝ պատռվածքների դեմ

600x400

Դե, եթե պատռվածքն իսկապես հայտնվում է ամենաանպատեհ պահին, և շտապ վերանորոգում է պահանջվում, օգտագործեք մազերի կամ եղունգների լաք: Մազի լաքը ցողեք կամ եղունգների լաք քսեք գուլպաների քաշված թելերի հատվածում կամ փոքրիկ անցքին, որպեսզի պատռվածքը չմեծանա: Սա ընդմիշտ չի շտկի ձեր գուլպաները, բայց դրանց կյանքը կերկարացնի առնվազն մինչև երեկոյի վերջ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1284 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Ինչ հագնել գալիք Նոր տարին դիմավորելիս և ինչպես որսալ հաջողությանը

12.12.2024
Նորաոճ և գեղեցիկ. սա հենց այն հանդերձանքն է, որը խորհուրդ է տրվում ընտրել 2025 թվականի Ամանորի համար:

Ամանորին ընդառաջ․ ինչ պետք է անել արդեն այսօր

28.11.2024
Ամանորին մնացել է մեկ ամսից քիչ ավելի, սակայն նախատոնական եռուզեռն արդեն զգացվում է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-04-2025 10:53
Չինացի գիտնականները պարզել են, որ տավարի մսի սպիտակուցը մարդու օրգանիզմը շատ ավելի լավ է կլանում, եթե միսը եփվում է վակուումում, համեմատած ավանդական շոգեխաշման և տապակման հետ: Հետազոտությունը հրապարակված է Journal of Agricultural and Food Chemistry-ում:
02-04-2025 10:49
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել և այժմ առաջատարներից է: Իր պարտիան հաղթանակով է ավարտել նաև Աննա Խաչատրյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Սոնա Կրկյաշարյանը: Պարտվել են Գաբրիելա Հարությունյանը և Անի Նահապետյանը:
02-04-2025 10:46
Առնոլդ Շվարցենեգերը կարծում է, որ իր որդու մերկ տեսարանները «Սպիտակ լոտոս» ֆիլմում ծիծաղելի և անհեթեթ են։ Տերմինատորի դերասանը Պատրիկի կուլիսային լուսանկարին պատասխանել է իր հերոսներից մեկի մեմով, որը երկու անգամ ցնցված նրան է նայում:
02-04-2025 10:40
Մելանյա Թրամփը 11 000 դոլար արժողությամբ ընձառյուծի պրինտով վերարկուով հանդես է եկել Պետդեպարտամենտի International Women of Courage Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ Վերարկուն առաջին տիկնոջը նվիրել են երկու այլ հատուկ իրերի հետ 2024 թվականի դեկտեմբերին, ասել է Պարկը WWD-ին։ «Ես շատ շոյված և ցնցված եմ, որ առաջին տիկինը այսօր կրեց իմ հագուստը: …Սա տոնելու բան է», - ոգևորված ասել է դիզայները:
02-04-2025 01:55
Ժիզել Բունդհենը, ով վերջերս երրորդ անգամ մայր է դարձել, դարձել է Marc O'Polo-ի գարնանային գովազդային արշավի դեմքը։ Լուսանկարիչ Լաչլան Բեյլիի կողմից արված նկարներում 44-ամյա սուպերմոդելն առանց կրծկալի կեցվածք է ընդունել օվկիանոսի ֆոնին՝ բեժ անձրևանոցով, սպիտակ տաբատով և տրիկոտաժե հագուստով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.03.2025
Դիտվել է 1036 անգամ
31.03.2025
Դիտվել է 708 անգամ
01.04.2025
Դիտվել է 590 անգամ
27.03.2025
Դիտվել է 474 անգամ
29.03.2025
Դիտվել է 460 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster