Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Որ մթերքն է օգնում քիչ ուտել

17.04.2015

Մթերքի կալորիականությունը և հագեցնելու դրանց կարողությունները ոչ միշտ են համընկնում: Հաճախ է լինում, երբ մենք լիարժեք նախաճաշում կամ ճաշում ենք, սակայն կես ժամ անց սովի զգացողությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս:

Ո՞ր մթերքն է իրականում օգնում իջեցնել օրգանիզմ մուտք գործող կալորիաների քանակը և, դրանով հանդերձ, չի թողնում, որ մենք մտածենք ուտելու մասին:

Ներկայացնում ենք այդպիսի մթերքների յուրահատուկ ցանկը:

Հավի ձու

600x580

Գիտնականները հաշվարկել են, որ այն կանայք, ովքեր նախաճաշին մեկ ձու են ուտում, օրվա ընթացքում օգտագործում են 330 կկալ ավելի պակաս: Մեկ ձուն պարունակում է 7գ սպիտակուց, որը դանդաղ յուրացվում է: Դրա շնորիհիվ ախորժակը կորում է երկար ժամանակ: Սակայն չարժե չարաշահել այս մթերքը. շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 3 ձվից ոչ ավելի:

Մեկ հավի ձվում պարունակվում է 70 կկալ:

Վարսակ

600x580

Վարսակի շիլան համարվում է անգլիական ավանդական նախաճաշ: Պատահական չէ, որ բրիտանացիները վարսակը դարձրել են իրեց սեղանի առաջատարը: Բանն այն է, որ դա ոչ միայն ամենասննդարար ուտելիքն է, այլև ամենահագեցնողը: Այդպիսի զգացողությունն առաջանում է նրա շնորհիվ, որ բջջանյութը ստամոքսում ուռչում է: Դրա հաշվին սովն իրեն երկար ժամանակ զգացնել չի տալիս: Կարևորը` շիլան պետք է եփել ջրով` ավելացնելով շաքարի և աղի փոքր քանակություն:

100 գ վարսակի շիլան պարունակում է 100 կկալ:

Պանիր

600x580

Պանրի փափուկ տեսակները, ինչպես նաև այծի պանիրը պարունակում են խտացված լինոլինային թթու, որը նպաստում է երկարաժամկետ հագեցմանը և օգնում օրգանիզմում ճարպերի այրմանը: Պանիրը կարելի է օգտագործել ինչպես թեթև աղցանների մեջ, այնպես էլ որպես առանձին ուտեստ` հիմնական սնվելների միջև:

100 գրամում պարունակվում է 290 կկալ:

Դառը շոկոլադ

600x580

Օգտագործելով մուգ շոկոլադ կարելի է քաշը գցել: Դրանում պարունակվող ածխաջրերը օրգանիզմում ճեղքվում են այնքան արագ, որքան որ ծախսվում են: Հագեցվածության զգացողությունը երկար է ձգվում` միչև երկու-երեք ժամ: Դիետոլոգները խորհուրդ են տալիս պարբերաբար «շակոլադե թերապիա» անցկացնել: Այն ցանքալի է օգտագործել օրվա առաջին կեսին և 25-30 գ ոչ ավելի: Նախապատվությունը պետք է տալ շոկոլադե սալիկներին, որոնց մեջ շաքարի պարունակությունը ցածր է` 99%, իսկ կակաոյինը`70%:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14777 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2024 11:14
Բժիշկների հավաստմամբ՝ ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ դուք պետք է կարողանաք ընտրել: Այսպիսով, թթու կաղամբը չպետք է պարունակի քացախ և շաքար։ Ամբողջական հացահատիկը (ձավարեղենը) ամեն օր պարտադիր է: Օգտակար է նաև ուտել բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, թարմ սպիտակ կաղամբ, վարունգ, լոլիկ։ Առողջ սննդակարգի համար անհրաժեշտ են չզտված բուսական յուղեր և թարմ կամ շոգեխաշած մրգեր (օրական 250-350 գ)։ Երիտասարդությունը պահպանելու համար օգտակար է մաքուր ջուր խմել։
20-05-2024 11:07
Տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, B2, B6, B12, C, P, D և E վիտամինները, ինչպես նաև լյուտեինը, զեաքսանտինը, ցինկը և անտոցիանինը: Վիտամին A-ն իր մաքուր տեսքով հայտնաբերված է ձվի, հյուսիսային սառը ծովերի ձկների, կարագի, լյարդի, կաթի, նեխուրի, մաղադանոսի և վայրի սխտորի մեջ, վառ կարմիր և նարնջագույն գույների բուսական արտադրանքներում' լոլիկ, գազար, ծիրան, խուրմա: B վիտամինները հայտնաբերված են հացահատիկի, մսի, թանձր սերուցքի և բանանի մեջ: Վիտամիններ P և C առկա են ցիտրուսային մրգերի, ազնվամորու, կեռասի, մոշի, խաղողի, սև հաղարջի, մասուրի, բուլղարական պղպեղի, պապրիկայի, կաղամբի, լոլիկի, կարտոֆիլի, կիտրոնների մեջ։
20-05-2024 10:59
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։  Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։
20-05-2024 10:51
Լոնդոնի գիտության թանգարանը հունիսի 2-ին ընդմիշտ կփակի իր «Գաղտնի տուն» պատկերասրահը՝ հնացած կենցաղային գաջեթների 29 տարվա գանձարան՝ վաղ միկրոալիքային վառարաններից մինչև առաջին լվացման զուգարաններ: «Մեր սարքերը հին են, շատ ինտերակտիվ դիսփլեյներ ճիշտ չեն աշխատում, իսկ պահեստամասեր ձեռք բերելը մեզ համար շատ դժվար է։ Պարզ ասած, ժամանակն է փակել պատկերասրահը»,- The Observer-ին ասել է Գիտության թանգարանի գլխավոր համադրող Ջեսիկա Բրեդֆորդը։
20-05-2024 07:22
42-ամյա Սիեննա Միլլերը Կաննի կինոփառատոնի շրջանակներում ներկա է գտնվել ռեժիսոր Քևին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագա» վեսթերնի պրեմիերային։ Նա կարմիր գորգի վրայով անցել է իր 27-ամյա ընկերոջ՝ Օլի Գրինի և 11-ամյա դստեր՝ Մարլոուի ընկերակցությամբ, ով պարզվել է, որ նրա իրական պատճենն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2024
Դիտվել է 340 անգամ
15.05.2024
Դիտվել է 254 անգամ
17.05.2024
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster