|
Հաղթահարեք գարնանային ավիտամինոզը. խորհուրդ է տալիս դիետոլոգը
19.03.2015
Որպեսզի գարնանը չտառապեք հիպերավիտամինոզից, նախևառաջ կարևոր է, որ ուտեք բազմերանգ սնունդ: Դա լավ զգալու և հրաշալի տեսք ունենալու գրավական է:
Եվ այսպես, ինչպե՞ս լավ տեսք ունենալ գարնանը: Հակառակ տարածված այն կարծիքի, թե գարնանային մրգերի ու բանջարեղենների մեջ բացակայում են օգտակար նյութերը, դրանք պարունակում են հարյուրավոր ֆիտոքիմիական հատկություններ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա. հեռացնում են տոքսինները, չեզոքացնում վիրուսները, խթանում ստամոքսում նպաստավոր բակտերիաների աճը և, դրանով հանդերձ, ամրացնում են դիմադրողականությունը, բջիջները պաշտպանում չարորակ շեղումներից, կարգավորում մոտոբոլիզմը և բջիջների բոլոր գործառույթները:
Գարնանային աղցաններն ավելի օգտակար են, երբ ավելացնում եք ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, քացախ կամ մածուն: Յուղը օրգանիզմին կօգնի յուրացնել կարոտինոիդները, իսկ մածունը` ուտելիքը կդարձնի պակաս կալորիական, կհավելի օգտակար ամինաթթուներ և կալցիում:
Այդ իսկ պատճառով` ինչպես թարմ բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, այնպես էլ սառեցվածները ձեր ափսեի մեջ պետք է լինեն ամեն օր:
Հիպերավիտամինոզի դեմ պայքարի երկրորդ մեթոդը ավելի շատ արևի տակ լինելն է: Արեգակի ճառագայթների ներքո պահեք դեմքը, պարանոցը, ձեռքերը. մաշկի մեջ կձևավորվի D վիտամին:
Այն կարգավորում է նյութափոխանակությունը, հզոր հակադեպրեսանտ է, ամրացնում է ոսկորները, բարելավում է մազերի և մաշկի կառուցվածքը: Բացի այդ` արևային եղանակը միշտ բարձրացնում է տրամադրությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8470 անգամ
Читать на русском
|