Լվագույն սննդակարգը հղիների համար. ինչպես ավելորդ քաշ չհավաքել
25.11.2014
Սնուցող տարրերը, վիտամինները, միկրոէլեմենտները կիսվում են` ձեր և ձեր երեխայի համար: Առավելագույն անհրաժեշտ բաղադրչներ ստանում է ձեր երեխան, իսկ ձեր օրգանիզմը ստանում է միայն այն, ինչ մնում է:
Որպեսզի դրանից չտուժի ձեր մազերի, մաշկի, եղունգների վիճակը, հատուկ ուշադրություն պետք է դարձնել օգտագործվող մթերքի որակի վրա: Իսկ հղիության ժամանակ նիհարել մասնագետները խորհուրդ չեն տալիս: Ընդհակառակը` դուք պետք է հաշտվեք այն մտքի հետ, որ ձեր մարմնի զանհգվածն ավելանալու է: Մի մոռացեք, որ երեխան, պտղաջրերը, մեծացած արգանդը և կրծքագեղձերը կշռում են մոտ 8 կիլոգրամ:
Ինչո՞ւ չի կաչելի թույլ տալ ճարպերի այրում հղիության ժամանակ: Ճարպային շերտը կուտակում է տոքսինները, որոնք, ճարպերի այրման դեպքում, ընկնում են արյան շրջանառության մեջ և կարող են վնասել երեխային: Սակայն դուք կարող եք (և պետք է) հետևեք ձեր քաշին: Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ դրանում:
Հիշեք, որ դուք չպետք է ուտեք երկուսի փոխարեն: Լրացուցիչ էներգիայի (կալորիաների) անհրաժեշտություն առաջանում է միայն երրորդ եռամսյակում, և լրացուցիչ 300 կալորիան ավելի քան բավարար կլինի:
Շատ հեղուկ խմեք. 1,5 լիտր մաքուր ջուր, գումարած մոտ մեկ լիտր հեղուկ, որը ստանում եք սննդի հետ (բանջարեղեն, մրգեր, ապուրներ և այլն): Գումարային օրական ստացվում է 2,5 լիտր ջուր: Ֆիզիկական ակտիվությունը ենթադրում է հեղուկի լրացուցիչ քանակություն, դրա համար մարզումների ժամանակ ձեզ հետ միշտ շշով ջուր վերցրեք:
Սթափ գնահատեք ձեր ցանկությունները: Ելա՞կ եք ցանկանում: խնդրեմ: Սակայն, եթե ամեն օր շոկոլադե սալիկ եք ուզում ուտել, ապա մտածեք, արդյո՞ք դրանք այդքան պետք են ձեր օրգանիզմին:
Կերեք հնարավորինս շատ հում մթերք (հետևեք դրանց էկոլոգիական մաքրությանը): Ձեր ամենօրյա սննդակարգում պետք է ներգրավվեն թարմ բանջարեղեն, մրգեր և հատապտուղներ: Եվ մի մոռացեք կաթնամթերքի, դիետկ մսի, ձկան, ձվերի և հացամթերքի մասին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14804 անգամ
Читать на русском
|