Պատրաստված բլիթները ստացվում են խրթխրթան, սակայն հաճելի ամրությամբ` ի հաշիվ դդմի մանրաթելերի: Կատարյալ աղանդեր է:
Անհրաժեշտ աղադրիչները.
դդում` 700 գ ցորենի այլուր` 300 գ աղ` 1 թեյի գդալ աղացած սև պղպեղ` 3 գ ձեթ` 2 ճաշի գդալ:
Պատրաստման եղանակը 1 ժամ 20 րոպե
1. Դդումը (մոտավորապես միջին դդմի մեկ քառորդ մասը) կտրատում ենք միջին չափի կտորների: Կարևոր է, որ յուրաքանչյուր կտորի վրա պահպանվի կեղևը: Վերջինս պետք է նրա համար, որպեսզի դդմի կտորը ջեռոցի մեջ դրվի հենց դրա վրա և ոչ` փափուկ մասով: Հակառակ դեպքում հյութը դուրս կգա, իսկ դդումը կվառվի: Դդումի կտորները 180–200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ պահում ենք 30 րոպե:
2. Մոտավորապես նշված ժամանակից հետո դդումն իր մասին կհիշեցնի հաճելի բույրով. այն դուրս ենք բերում ջեռոցից և թողնում, որ սառչի: Դրանից հետո կտորները մաքրում ենք կեղևից ու դնում մեծ տարրայի մեջ: Անյուհետև դդումը ձեռքերով ճզմում ենք (կարելի է նաև պատառաքաղով): Եթե դդումը շատ հյուրեղ է, ապա ավելորդ հյուրը կարելի է թափել: Ստացված զանգվածի վրա ավելացնում ենք աղ, սև պղպեղ, ձեթ, ալյուր և ձեռքերով խառնում: Ստացվում է միջին մածուծիկության խմոր:
3. Պատառաքաղով վերցնում ենք ոչ մեծ չափաբաժիններ և դնում թխոցի վրա, ծածկում թխվածքային թղթով, հարթեցնում ենք, որպեսզի ստանանք բավականին բարակ շերտեր:
4. Դնում ենք լավ տաքացրած ջեռոցի մեջ և 20-25 րոպեեփում 180 աստիճանի տակ: Հաճելի վայելում:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: